00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. Միրոնովի ձերբակալությունը պաշտոնապես հիմնավորված չէ

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբանը պնդում է, որ Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, նրան միայն հաղորդել են, որ հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի Օլեգ Միրոնովին Հայաստանում ձերբակալելու համար պաշտոնական մեղադրանքներ և հիմքեր չեն ներկայացվել, Sputnik Արմենիային ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Երևանում ձերբակալվել է ռուսաստանցի Միրոնովը

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ՌԴ քաղաքացի Օլեգ Միրոնովին ձերբակալել են Երևանում՝ փողերի լվացման և տեխնոլոգիաների անօրինական փոխանցման մեղադրանքով: Փաստաբանի խոսքով՝ եթե սովորաբար միջազգային հետախուզությունը կապված է Ինտերպոլի հետ, ապա այս դեպքում Միրոնովն այս գծով չի հետախուզվում:

«Ձերբակալության նախաձեռնողն ԱՄՆ-ն է: Դա այդպիսի ամերիկյան «նոու-հաու» է, ԱՄՆ-ն տեղեկացնում է այլ երկրներին, որ տվյալ քաղաքացիները հետախուզվում են: Ամերիկացիները գործում են իրենց օրենքներով, այլ ոչ թե միջազգային: Եթե Ամերիկայում կա պայմանագիր քրեական գործերով անձնանց հանձնելու մասին, որքան գիտեմ՝ նման պայմանագիր կա, ապա երկիրը պետք է կատարի իր պարտականությունները», — ասաց Ներսիսյանը:
Այն նաև ենթադրում է իրավական և իրավաբանական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև օգնել քաղաքացիներին այլ երկրներին հանձնելու հարցում:

Նրա խոսքով՝ առայժմ չկան պաշտոնական փաստաթղթեր՝ հասկանալու համար, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու և ինչով է այն հիմնավորված: «Իմ պաշտպանյալը ոչինչ չգիտի, նրան ուղղակի ասել են, որ ԱՄՆ-ի իշխանությունները հետախուզում են նշված կասկածանքներով: Մեզ առայժմ չեն հաղորդել, թե որքանով է դա ճիշտ և ինչով է դա հիմնավորված: Հուսով ենք՝ այդ ամենը կիմանանք դատարանում»,- ասաց Ներսիսյանը:

Նա նշեց, որ երկուշաբթի լրանում է Միրոնովի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, և Երևանում դատարանը պետք է որոշի, թե ինչ է պետք անել հետագայում. Կա՛մ հանձնել ԱՄՆ-ին, կա՛մ երկարացնել կալանքի ժամկետը հետագա քննության համար: Ներսիսյանը հաղորդեց, որ կիրակի կժամանի Երևան, որպեսզի մասնակցի դատական նիստին:

Լրահոս
0