00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացում. խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը

© Sputnik / Чернов / Անցնել մեդիապահոցВиноград
Виноград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ օիդիում հիվանդության տարածումը կանխարգելելու համար պետք է պայքարի միջոցառումներ իրականացնել:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Բույսերի պաշտպանության միջոցառումները պետք է իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին:

Հնարավորության սահմաններում պետք է ավելացնել ջրումները և դրանց նորմաները, ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։

Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքները պետք է իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:

Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Լրահոս
0