00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Skype մայրերը» վրացական կինոյում

© gaiffНино Басилия
Нино Басилия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցած Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» սոցիալական դրաման պատմում է մի միայնակ մոր մասին, ով հուսահատ պայքարում է սոցիալական բարդությունները հաղթահարելու համար: Ամերիկյան վիզան թունելի վերջում շողացող միակ լույսն է։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik, Կարեն Ավետիսյան. Մի ժամանակ վրացական կինոն փառահեղ կինոռեժիսորներ ուներ: Հիմա էլ կարծես նրանց փոխարինող նոր սերունդ է հասունանում: Նինո Բասիլիան, ում համար «Աննայի կյանքը» դեբյուտային է, այդ նոր սերնդի ներկայացուցիչներից է:

«Մեր կինոարվեստը երկարատև վակուումի մեջ էր: Երկրում դժվար ժամանակներ էին, պատերազմ ու պայքար: Այնպես որ մենք ոչ թե կինոյի մասին էինք մտածում, այլ հացի համար գումար հայթայթելու և գոյատևելու: Հիմա իրավիճակը քիչ թե շատ հանգիստ է, մարդկանց կյանքը բարելավվել է, ու եկել է ժամանակը, որ մենք մեր հիշողություններն ու զգացմունքներն արվեստի մեջ արտահայտենք»,- ասաց Բասիլիան:

Նա նշեց, որ վրացի ռեժիսորների նոր սերունդն արդեն ասպարեզ է մտել, ստեղծագործում են Լևան Կոգուաշվիլին, Նանա Եկվտիմիշվին և մյուսները, այնպես որ «միջազգային կինոփառատոները կրկին գիտեն վրացական կինոյի մասին»:

Բասիլիան ցույց է տալիս կին հերոսուհու, ով պայքարում է գոյատևելու համար ու առերեսվում կոպիտ ու բիրտ հասարակությանը:

«Ես ինձ բախտավոր եմ զգում, որ Վրաստանում եմ ծնվել: Մեր անցյալը հարուստ աղբյուր է շատ գաղափարների համար: Դա կարող է արժեքավոր ժառանգություն դառնալ նոր սերնդի համար, որն ականատես չի եղել այդ ամենին: Կանայք ավելի ուժեղ են դարձել, ավելի անկախ: Վրացական կինոյում ռեժիսորների ու
գրողների մոտ 70%-ն այսօր կանայք են»:

Բասիլիան հուսով է, որ «Աննայի կյանքը» կդառնա ուժեղ կանանց մասին եռապատումի առաջին մասը, «այն կլինի կանացի, բայց ոչ ֆեմինիստական»:

Ֆիլմի նկարահանման ոճը շատ մոտ է Դարդեն եղբայրների ոճին, որոնց վերջին՝ «Անծանոթուհին» ֆիլմով օրեր առաջ փակվեց Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

«Մարդիկ նշել են, որ իմ ֆիլմը նման է Դարդենների ձեռագրին: Դա շատ հաճելի է լսել, թեև նրանց ֆիլմերն ինձ համար անմիջական ոգեշնչման աղբյուր չեն եղել: Իրականում ես պաշտում եմ Ջոն Կասավետիսի, Նուրի Բիլգե Ջեյլանի ու Ջիմ Ջարմուշի նման ռեժիսորներին, բայց իմ ֆիլմում շատ բարդ է նկատել նրանց ազդեցությունը»,- նշեց նա:

Ֆիլմի առանցքում «ամերիկյան երազանքի» որոնումներն են, որը, Աննայի կարծիքով, գոյատևելու միակ ձևն է:

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Ժակլին Բիսեթի երիտասարդության գաղտնիքը` հատուկ Sputnik Արմենիայի համար

«Շատ վրացի կանայք են հեռացել տնից ու չեն կարողացել վերադառնալ, որովհետև անօրինական էին հայտնվել Ամերիկայում: Վրաստանում մենք նրանց «Skype մայրեր» ենք անվանում, որովհետև նրանք իրենց երեխաներին Skype-ով են դաստիարակում»,- պատմեց վրացի ռեժիսորը:

«Աննայի կյանքի» ֆինալը հիշեցնում է Ֆելինիի «Կաբիրիայի գիշերների» ավարտը:

«Մենք շատ ենք քննարկել այս վերջին տեսարանն ու եկել ենք այն եզրակացության, որ այն պետք է հուսադրող լինի: Ես ուզում էի ցույց տալ Աննայի ու հասարակության միջև միասնությունը: Նրանք մտադիր են շարունակել պայքարն իրենց ապագայի համար ու շարժվում են առաջ՝ դեպի փոփոխություններ: Դա մեր ձոնն էր Ֆելինիին»,- նշեց նա:

Բասիլիան ասաց, որ նմանությունը Ֆելինիի ֆիլմի հետ պատահաբար էր ստացվել, բայց հետո իրենք նկատել են այդ նմանությունն ու որոշեցել պահպանել այն:

Լրահոս
0