00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մկնիկ երբևէ չբռնած աշակերտները ապագայում կարող են UWC Դիլիջան դպրոցի սան դառնալ

© Sputnik / Давид ГалстянУченик Международной школы-пансиона UWC Dilijan College
Ученик Международной школы-пансиона UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դասավանդիր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամը սեպտեմբերի 1–ից վերսկսում է իր առաքելությունը։ Հիմնադրամի ընտրած տասնյակ երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր ու կդասավանդեն ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում։ UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ առաքելության մեկնարկի արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Մարիամ Թորոսյանն արդեն մեկ տարի է` ինֆորմատիկայի ուսուցչուհի է Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում։ Հիշում է` երբ առաջին անգամ մտավ դասարան, տասնյակ աշակերտների հետ ստիպված եղավ աշխատել իր միակ համակարգչով. դպրոցում համակարգչի նմուշ էլ չկար։ Պատահական չէ, որ աշակերտներից ոմանք երբևէ մկնիկ չէին բռնել։ Ու սկսվեց ծանոթությունն աշխարհի հետ։

«Մեկ տարվա ընթացքում աշակերտների կյանքը 180 աստիճանով փոխվեց։ Նրանց սեփական ուժերին հավատալու հնարավորություն տրվեց, ու հիմա երեխաներն ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց առջև դրված մեծ ու փոքր երազանքներին։ Ես դեռ մեկ տարի էլ ունեմ, որ նրանց օգնեմ այդ հարցում։ Մեկ տարվա ընթացքում սովորեցին օգտվել «աղվես» (Scratch) ու «կրիա» (K-Turtle) ծրագրերից, ոճային աղյուսակներից»,-ասաց երիտասարդ ուսուցչուհին։

Նրա խոսքով` այսօր արդեն երեխաները հասկացել են, որ իրենք էլ կարող են ժամանակակից աշխատաշուկայի համար պահանջված աշխատողներ դառնալ։ Մարիամն էլ երեխաներից սովորեց, թե ինչ է իսկապես երջանիկ լինելը։ Դա այն է, երբ կարողանում ես երջանկացնել ուրիշներին։

© Sputnik / Gohar sargsyan Մարիամ Թորոսյան
Преподаватель программы Teach for Armenia Мариам Торосян - Sputnik Արմենիա
Մարիամ Թորոսյան

 

Մարիամ Թորոսյանն իր նման 13 այլ ուսուցիչների հետ նախորդ տարի մասնակցեց «Դասավանդիր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի ծրագրին։ Նպատակն էր մեկնել մարզեր ու դասավանդել ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում։ Այսօր արդեն երիտասարդ մասնագետների 14 հոգանոց խմբին կմիանան ևս 33-ը ու կմեկնեն Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի դպրոցներ։ «Դասավանդիր, Հայաստան»-ին աջակցում են «IDEA» և «Scolae Mundi Armenia» հիմնադրամները։

«Սա երկարաժամկետ ծրագիր է, և այս պահին ցանկալի արդյունքներ տեսնելը դեռ վաղ է։ Տեսանելի արդյունքը կլինի մոտ 5 տարուց։ Ես կարծում եմ, որ UWC Դիլիջան դպրոցի օրինակով մենք կտեսնենք ծրագրի արդյունավետությունը»,-ասաց «Scholae Mundi Armenia»-ի Վերոնիկա Զոնաբենդը։

Вероника Зонабенд - Sputnik Արմենիա
Զոնաբենդ. «Դիլիջանում կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա»

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք Զոնաբենդը շփվել է կրթություն ստացող երեխաների հետ ու ի՞նչ հետաքրքրվածություն է նկատել նրանց շրջանում, նա պատասխանեց.

«Ես տեսա երեխաների, որոնք նստած էին շոգ ու տապին, ամառային արձակուրդի ժամանակ սովորում էին մաթեմատիկա և հայոց լեզու, իրենց հետ էլ քարշ էին տալիս քույր-եղբայրներին։ Նրանց մոտ առաջացավ սովորելու հանդեպ մեծ հետաքրքրություն»։

«Teach for Armenia» ծրագրի մասնակիցները ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքի հայկական համայնքներից են։ Այս տարի 350 հոգուց ընտրվել է 33 բազմակողմանի զարգացած, շնորհալի ու եռանդուն անհատ, որոնք կրթական, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների բավարար փորձ և հմտություններ ունեն։ «Teach for Armenia»-ն ընտրության չափորոշիչներն ընտրել է` հիմնվելով գլոբալ գործընկերոջ` «Teach for all»-ի փորձագիտական գնահատականների վրա։ Նրանք յուրովի նվիրյալներ են, քանի որ թողնում են Երևանն ու լծվում 2 տարվա տևողությամբ անձնվեր գործի։

«Մենք աշխատում ենք մարզպետարանների հետ։ Նրանք ունեն վիճակագրություն, որտեղ գրված է բաց տեղերի մասին։ Տնօրենները խոստովանում են, որ մի քանի տարի հայերենի, ռուսերենի կամ մաթեմատիկայի ուսուցիչներին չեն կարողանում ներգրավել դպրոց, որովհետև հեռու է, ցածր աշխատավարձով։ Շատ դպրոցներում հատկապես օտար լեզուների և բնական գիտությունների մասնագետների դեֆիցիտ կա»,-ասաց «Teach for Armenia»-ի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը։

UWC Դիլիջան քոլեջում ընթացող միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

© Sputnik / Gohar Sargsyan Լևոն Մկրտչյան
Министр культуры и образования РА Левон Мкртчян в международной школе UWC в Дилижане - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան

 

«Դուք համալրում եք մոտ 60 հազար նվիրված ուսուցիչների բանակը, քանի որ դժվար պայմաններում դասավանդող մեր ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը կատարում են նվիրված ու հերոսական աշխատանք։ Ի վերջո, ուսուցչի կոչումը նվիրվածությունն է»,-ասաց նախարարը։

Մինչև մարզային դպրոցներ մեկնելը երիտասարդ մասնագետները կմասնակցեն «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա դասընթացներին։

Լրահոս
0