00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյան. Սիրում եմ ժպիտ պարգևել

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանը հարցազրույցում խոսել է իր կարիերայի, ցանկությունների, բարեգործության ու այլ թեմաների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որը ներկայացնում է armsport-ը:

-Ինչպե՞ս է Ձեզ վրա ազդել Ձեր հոր` կյանքից վաղաժամ հեռանալը:

— Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Այդ ժամանակ երեխա էի: Կցանկանայի, որ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռքբերումներով: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար:

-Ճի՞շտ է, որ խաղային տեսանկյունից նման եք Ձեր հորը:

— Իհարկե, դիտել եմ տեսագրությունները, նա բավականին արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ ընդհանրություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:

-Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ` մի քիչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:

— Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել այն: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:

-Հայտնի է, որ հիանում եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա գլխավորությամբ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը` հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստ

— Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:

-Գնդակով չափազանց արագ եք վազում: Դա Ձեր ֆիզիկական առավելությո՞ւնն է։

— Ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու մեծ աշխատանք: Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ապրում եմ ու շնչում նրանով:

-Ի՞նչ է ձեզ համար նշանակում ճանաչվել խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

— Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին:

-Ունիվերսալ ֆուտբոլիստ եք: Ո՞րն է ձեր սիրած դիրքը:

— Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները:

-Նախորդ մրցաշրջանում խփեցիք 23 գոլ ու կատարեցիք 32 արդյունավետ փոխանցում: Կարո՞ղ եք բարելավել այդ արդյունքը:

— Կարող եք հասնել ինչ-որ բանի, եթե կենտրոնանաք դրա վրա: Նպատակներս ունեմ, ու մտադիր եմ հասնել դրանց:

-Ինչպե՞ս Թոմաս Տուխելին հաջողվեց հասնել նման առաջընթացի Ձեզ հետ:

— Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար:

-Ինչո՞ւ եք մասնակցում բարեգործական ակցիաների:

— Դա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել ամբողջ սերը ու հավատարմությունը, որը ստանում եմ երկրպագուների կողմից: Ինձ դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, և ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել: Օրինակ՝ Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել, և հպարտանում եմ այնտեղ անցկացվող բարեգործական միջոցառումներով՝ օգնելով մարդկանց, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմի ընթացքում: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են ապրելու լավագույն աշխարհում, որտեղ չկան խնդիրներ:

Լրահոս
0