00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալավերդյան. ԼՂՀ հակամարտության կարգավորումը երկարատև ընթացք է պահանջում

© Sputnik / Асатур ЕсаянцПервый омбудсмен Армении Лариса Алавердян
Первый омбудсмен Армении Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կհանգեցնեն Սարգսյան–Ալիև նոր հանդիպումների։ Այլ հարց է, թե դրանք ինչ արդյունք կունենան

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկարատև ընթացք է պահանջում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց` «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնելով նախօրեին կառավարության նիստից հետո Շավարշ Քոչարյանի արտահայտությունը, թե «Ալիևի ստերն անվերջ են ու հավերժ», Sputnik Արմենիան հարց ուղղեց Ալավերդյանին` արդյո՞ք այս իրավիճակում հնարավոր է երկխոսությունը։

«Եթե երկխոսություն ասելով դուք հասկանում եք ինչ-որ մի պտուղ ստանալու առումով արդյունավետ քաղաքական պրոցես, ապա ասեմ` այո, անարդյունավետ է, բայց բուն հանդիպումները, ֆիզիկական արարողությունը կարևորագույն տեղ է գրավում Մինսկի խմբի համանախահների օրակարգում։ Միաժամանակ դրանք փոքրիկ քայլեր են։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հեղհեղուկ վիճակը դեռ շարունակվում է, տեղաշարժ այս պահին չկա»,-ասաց Ալավերդյանը։

Նա Հայաստանի քաղաքական վերնախավին կոչ արեց լրջորեն վերաբերվել հարևան պետությունների` Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը և դա չանվանել պարզապես «տղայություն»։ Նրա խոսքով` մենք ունենք հարևան, որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները Հայաստանի վերաբերյալ։

«Խոսքն ավելի լուրջ իրավիճակի մասին է։ Դա վաղուց մշակված հետևողական քաղաքականություն է, պետք է հստակեցնենք, որ Թուրքիայի պես կա ևս մեկ պետություն, որ չի հանդուրժում մեր ներկայությունը քարտեզի վրա»,-ասաց նա։

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Շավարշ Քոչարյանն Ալիևի հայտարարության մեջ 6 բացահայտ կեղծիք է գտել

Ալավերդյանն Ալիևին չի դիտարկում որպես Ադրբեջանում եզակի անձ, ով հակահայկական պայքար է մղում։ Ավելին, նա Ադրբեջանի քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի ուժեր, որոնք իշխանության գալով` կփոխեն կարծրացած դիրքորոշումները։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու այս ու այն կողմից հնչող տեսակետներին, թե նրանք կառուցողական քայլեր չեն իրականացնում, Ալավերդյանն ասաց, որ խնդիրն առաջին հերթին «մեր մեջ է»։ Ըստ նրա` Հայաստանը պետք է մղի նրանց կոնկրետ գործողությունների։

«Մենք միշտ սպասում ենք, որ ավելի ակտիվ քայլեր անեն մյուսները։ Որտե՞ղ ենք մենք օգտվել տվյալ պահից, պատմական, միջազգային իրավունքից։ Շատերն ասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չլուծեցին այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում էին։ Հենց մենք պետք է մղենք Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը դեպի բանակցային գործընթացներ»,-ասաց Ալավերդյանը։

Նախկին օմբուդսմենը հիշեցրեց, որ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ավելի քան իրազեկված են ու հստակ գիտեն, թե ով է նախահարձակ կողմը։

Վերջում Ալավերդյանն ասաց, որ Հայաստանը պետք է միջազգային հանրության համար ավելի հնչեղ դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ մինչև օրս մեր տարածաշրջանում տեղի ունեցածը երկրորդ պլան է մղված։

Լրահոս
0