00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր ժողովրդի մեջ հավատ կա փրկարարների նկատմամբ

© Sputnik / Armenuhi MkhoyanУчения армянских спасателей в условиях землетрясения
Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում երկօրյա վարժանքներ են անցկացվում երկրաշարժի սցենարով։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցնում է, որ 1988 թվականից ի վեր շատ բան է փոխվել, և ժողովրդի մեջ հավատ կա փրկարարների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանն արդեն 27 տարի է` հրշեջ-փրկարար է, ավելին` իր տարիների փորձն ու գիտելիքներն է փոխանցում ապագա փրկարարներին: 1988 թվականի ավերիչ երկրաշարժին եկել է Լենինական ու օգնել փլատակների տակ մնացածներին: Այսօր, տարիներ անց, փոխգնդապետ Հովհաննեսն արդեն վստահաբար ասում է` եթե այսօրվա գիտելիքներն ու հագեցվածությունը լինեին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն այդքան չէր լինի:

«Տարբերությունը շատ մեծ է՝ այն ժամանակ չենք ունեցել փրկարարական ծառայություն. պարզապես ջոկատներ էին, որոնք նախնական օգնություն էին կատարում։ Դա «Լոռի» ու «Սպիտակ» ջոկատներն էին: Ես արմատներով Շիրակից եմ ու եկել էի իմ հարազատներին օգնության։ Այդ ժամանակ ես հրշեջ էի: Հիմա ժողովուրդն ավելի պատրաստ է, քան 88 թվականին: Նախ՝ դասեր քաղեցինք, ապա տեխնիկապես լավ զինված ենք, ժողովուրդն էլ իրազեկ է, իսկ ամենակարևորը՝ ժողովրդի մեջ հավատ կա փրկարարների նկատմամբ»,- նշեց Հովհաննես Խաչատրյանը՝ վստահեցնելով որ տարեցտարի փրկարարական ծառայությունն ավելի է հզորանալու:

Փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանն իր մասնագիտական վերելքին հասել է ամենացածրից ՝ սկսել է շարքային հրշեջից, հասել մինչև բարձր կոչման, դարձել ակադեմիայի դասախոս:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀովհաննես Խաչատրյան
Ованнес Хачатрян - Sputnik Արմենիա
Հովհաննես Խաչատրյան

 

«Այսօր արդեն վախ չկա: Գուցե երբ նոր էի սկսում, վախը կար, բայց ոչ հիմա: Հիմա մեր ցանկացած փրկարար ցանկացած փլատակի կմոտենա ու չի հարցնի` ո՞վ է, ի՞նչ է: Մեր երիտասարդները հիմա շատ ավելի պատրաստ են: Ժողովուրդն էլ հարգում ու սիրում է փրկարարին: Առաջինը, որ ցանկացած աղետի ժամանակ մտածում ես՝ հասնելով դեպքի վայր, մարդկանց օգնելն է»,- վստահեցրեց Հովհաննես Խաչատրյանը:

Փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը Երևանի արագ արձագանքման փրկարարական ջոկատի հետ Գյումրիում մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ իրականացվող երկօրյա վարժանքին՝ ուժեղ երկրաշարժի սցենարով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Փրկարարների վարժանքները Գյումրիում
Փրկարարների վարժանքները Գյումրիում - Sputnik Արմենիա
1/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՓրկարարների վարժանքները Գյումրիում
Փրկարարների վարժանքները Գյումրիում - Sputnik Արմենիա
2/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՓրկարարների վարժանքները Գյումրիում
Փրկարարների վարժանքները Գյումրիում - Sputnik Արմենիա
3/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՓրկարարների վարժանքները Գյումրիում
Փրկարարների վարժանքները Գյումրիում - Sputnik Արմենիա
4/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
1/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
2/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
3/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում
4/4
Փրկարարների վարժանքները Գյումրիում

Երևանի ջոկատից բացի, վարժանքին մասնակցում էր ևս 4 ջոկատ՝ Շիրակից, Տավուշից, Սյունիքից, Լոռիից: Այս ջոկատներն իրենց կարողություններով համապատասխանում են միջազգային չափանիշներին: Երևանի թիմը ՄԱԿ-ի կողմից միջազգային որակավորում է ստացել: Միջոցառման հիմնական նպատակներն են` ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը:

Ըստ սցենարի՝ 2016 թ.-ի հունիսի 7-ին տեղական ժամանակով 01:40-ի սահմաններում գրանցվել է 6.5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Գյումրի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Կան պայմանական զոհեր ու վիրավորներ: Որոնողափրկարարական գործողությունները տևելու են 36 ժամ: Յուրաքանչյուր թիմի համար պատրաստված են առանձին աշխատանքային տեղամասեր՝ նրանց առջև դրված են տարբեր բարդությունների առաջադրանքներ:

Վարժանքի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը տարբեր նախարարությունների, մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելեցին իրականացվող վարժանքների տարածքներ` հնարավորություն ունենալով հետևելու հայ փրկարարների գործողություններին, որոնք իրականին մոտ տարբեր փրկարարական իրավիճակներ էին:

Թիմերը ստեղծվել են Շվեյցարիայի ֆինանսական և փորձագիտական օժանդակությամբ: Այս վարժանքը վերջինն է շվեյցարական փորձագետների մասնակցությամբ, որոնք մի քանի տարի շարունակ աջակցել են այս խմբերի ձևավորման գործին: 2004 թվականից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փրկարարության և արձագանքման տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարար, 540 բուժաշխատող և 2400 հրշեջ է ուսուցում անցել և ապահովվել հանդերձանքով ու սարքավորումներով՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի կողմից մշակված ստանդարտներով: Շվեյցարիան սկսել է ծավալել իր առաջին գործողությունները Հայաստանում դեռևս 1988 թվականից, երբ շվեյցարական փրկարարները օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությանը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո:

 

Լրահոս
0