00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:06
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:13
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:19
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան պատրաստ է ֆինանսավորել հայ գործարարների նորարար գաղափարները

© Photo : Unsplash / Girl with red hatНаука. Исследование. Лаборатория
Наука. Исследование. Лаборатория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական բանկերը պատրաստ են ֆինանսավորել հայ գործարարների նորարարական ծրագրերը։ ԵՄ Երևանյան պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է` հայերը գաղափարների պակաս չունեն, բայց ունեն դրանք կյանքի կոչելու ֆինանսական խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրոպական ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները հինգշաբթի Երևանում կայացած քննարկմանը հայտարարեցին, որ պատրաստ են ֆինանսավորել հայ գործարարների նորարարական գաղափարները այն բանից հետո, երբ Հայաստանը մայիսի 19-ին ստորագրած պայմանագրով միացավ «Հորիզոն 2020» եվրոպական ծրագրին։

Ինչպես նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, այս ծրագիրը ոչ թե անմիջական ներդրում է ենթադրում, այլ ֆինանսական անսպառ հնարավորություններ և դրանից օգտվելու միջոցներ։

«Պատկերացրեք` մեծ ավազան, որից օգտվելու շատ լայն հնարավորություններ ունենք»,- ասաց նա։

Վաչե Գաբրիելյան
Вице-премьер Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Վաչե Գաբրիելյան

Փոխվարչապետը նաև նշեց, որ ֆինանսավորվելու են գիտահեն ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաները, մեքենաշինությունը, բայց պարտադիր պայմանը նորարարությունն է։

Փոխվարչապետը համոզված է, որ նման ծրագրերի պակաս Հայաստանում չի լինի։ 

«Եթե դուք հայ ժողովրդի տաղանդին կասկածում եք, ես կասկած չունեմ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում։

Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդին չի կասկածում նաև ԵՄ Երևանյան պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով իր ելույթում նշեց, որ համոզված է` հայ գործարարները գաղափարների պակաս չունեն, բայց ունեն դրանք կյանքի կոչելու ֆինանսական խնդիր։

© Sputnik / Nelli Danielyan Պյոտր Սվիտալսկի
Руководитель делегации ЕС в Армении, посол Петр Свитальский - Sputnik Արմենիա
Պյոտր Սվիտալսկի

«Գաղտնիք չէ, որ շատ տաղանդավոր հայերի համար մեծագույն խոչընդոտը ֆինանսներ հայթայթելն է, վարկեր վերցնելը, և ես շատ ուրախ եմ, որ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին մեծ ուշադրություն է դարձնում, պարբերաբար այցելում են պատվիրակություններ լավ գաղափարներով»,- ասաց դեսպանը։

ԵՆԲ ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ 2010 թ.-ից մինչ օրս Հայաստանում շուրջ 270 մլն եվրոյի ներդրում է իրականացվել։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրների շարքում 4-րդն է։

Լրահոս
0