00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ–ն հայ մասնագետների կարիքը զգալու է

© Sputnik / Asatur YesayantsЕЭК. ЕАЭС
ЕЭК. ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետներ Վարդան Բոստանջյանն ու Թաթուլ Մանասերյանն այսօր անդրադարձել են մայիսի 20-ին Երևանում կայացած ԵՏՄ վարչապետների հանդիպմանը։ Այս կառույցում Հայաստանի հնարավորությունները, նրանց համոզմամբ, մեծ են, եթե միայն ճիշտ օգտվենք այդ հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վարդան Բոստանջյանը լավատեսական սպասումներ ունի ԵՏՄ վարչապետների հանդիպումից։ Ըստ նրա` հանդիպումը թույլ է տալիս ենթադրել, որ տնտեսական հարաբերությունները հիմնական փուլ են մտնում։

«Դեռևս կենտրոնացված կառավարման տարիներին Հայաստանն ընդգծված տեղ է ունեցել։ Մենք այդ տարիներին ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն տեխնոլոգիաների առումով Հայաստանն աշխարհի 1/6-րդ հատվածի դոմինանտն էր, այսինքն` այն բոլոր տեղերում, որտեղ գիտելիքահեն կառավարման խնդիրներ կային, այդ պարտականությունը դրվում էր մեզ վրա»,- հիշեցնում է Բոստանջյանը` համոզմունք հայտնելով, որ այդ գիտակրթական պոտենցիալը մեր երկրում, չնայած արտագաղթին, դեռ պահպանվել է, և պետք է այն ճիշտ կիրառել։

Թաթուլ Մանասերյանն էլ հատկապես կարևորում է Հայաստանի մասնակցությունը ռազմաարդյունաբերական և շինարարական ոլորտներում։

«Պետությունը շատ մեծ դերակատարություն ունի, ինչպես ռազմարդյունաբերական համալիրում, այնպես էլ` շինարարության ոլորտում։ Հայաստանը կարող է որոշ չափով գրավել այն որմնախորշը, որն ունեին թուրքական ընկերությունները, և մեզ համար բարեբախտություն է, որ այդ պատվերները կրճատվում են ՌԴ-ում»,- ասաց Մանասերյանը։

Հայ տնտեսագետները վստահ են` ԵՏՄ-ն զգում է և զգալու է Հայաստանի կարիքն ու անպայման դիմելու է մեր մասնագետների օգնությանը։

 

Լրահոս
0