00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ գլխավոր ստոմատոլոգ. հայկական ստոմատոլոգիան հուսալի ձեռքերում է

© Sputnik / Gohar SargsyanПервая армяно-славянская международная стоматологическая конференция
Первая армяно-славянская международная стоматологическая конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վեհաժողովի մասնակից հայ և արտասահմանցի ստոմատոլոգները մայիսի վերջին գիտական սեմինարի կմասնակցեն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի-Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի բացման արարողությունը։

Հայ-սլավոնական միջազգային վեհաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Շվեյցարիայից։

ՌԴ մանկական գլխավոր ստոմատոլոգ Լյուդմիլա Մաքսիմովսկայան ընդգծեց, որ նման միջոցառման անցկացումը ռազմավարական քայլ է։

Стоматолог-хирург Борис Яногян - Sputnik Արմենիա
Աբխազիայի ամենաավագ ատամնաբույժ Բորիս Յանոգյանը վախենում է իր գործընկերներից
«Մենք ձեզ հետ քաղաքականության սահմաններից դուրս ենք։ Մենք ունենք միևնույն նպատակը` բուժում ենք մարդկանց։ Ես դահլիճում տեսնում եմ երիտասարդ բժիշկների և ուրախանում եմ այդ փաստով։ Տեսնում եմ, որ հայկական ստոմատոլոգիան հուսալի ձեռքերում է։ Հավատացեք, մենք հիանալի մասնագիտություն ունենք։ Ես` որպես ԱՆ գլխավոր մասնագետ, գիտեմ, որ մյուս մասնագետները մեզ նախանձում են»,-ասաց Լյուդմիլա Մաքսիմովսկայան։

Վեհաժողովի մյուս մասնակիցները մասնագիտական քննարկումներից զատ նշեցին, որ առաջին անգամ լինելով Հայաստանում` վառ տպավորություններ են ստացել։

© Sputnik / Gohar SargsyanՍտոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողով
Первая армяно-славянская международная стоматологическая конференция - Sputnik Արմենիա
Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողով

Վեհաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես։ Վեհաժողովի շրջանակում` մայիսի 22-24-ը, գիտական սեմինար կկազմակերպվի նաև Արցախում։

 

 

Լրահոս
0