00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

© Sputnik / Личный архив Д.ПисаренкоС каской стоя
С каской стоя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ուղիղ մեկ ամիս անցավ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից։ Մարտերն ընթացան 100 ժամ։ Մեկ ամիս անց Դմիտրի Պիսարենկոն «Ապրիլյան պատերազմ» հատուկ նախագծի շրջանակում ամփոփեց իր ռազմաճակատային օրագիրը։ Մայիսի առաջին չորս օրերին մեր պորտալում կհրապարակվեն նրա նոթերն առաջնագծից

Դմիտրի Պիսարենկոն Sputnik Արմենիա պորտալի և ռադիոյի տնօրենն է

Sputnik Արմենիայի թղթակիցներն առաջիններից էին, որ մեկնեցին Լեռնային Ղարաբաղ և լուսաբանեցին մարտական գործողությունների ընթացքը։

Մեկ շաբաթ անց սկսվեց պատերազմը (նախաբանի փոխարեն)

Պատերազմից մեկ շաբաթ առաջ մեկնել էի Թբիլիսի։ Մոսկվայից եկել էր աղջիկս` արձակուրդներն անցկացնելու, և ես ընկերոջս ու նրա տղայի հետ որոշեցի աղջկաս ցույց տալ Վրաստանը։ Շաբաթ օրը հագեցած էր Թբիլիսիի գեղեցիկ նեղ փողոցներում անցկացրած զբոսանքով, որն ավարտվեց աղմկոտ ռեստորանում։ Հաճախորդներն անընդհատ երաժշտություն էին պատվիրում։

«Իսկ այս երգը հնչում է արևոտ Հայաստանից եկած մեր հյուրերի համար»։

«Իսկ սա` մեր հյուրերի համար չքնաղ Ադրբեջանի Ղազախի շրջանից»։

Մարդիկ չէին հեռանում պարահրապարակից և անվերջ պարում էին ազգային մեղեդիների հնչյունների ներքո։ Վերջում էլ հայտարարություն հնչեց.

«Իսկ այս երգն արևոտ Հայաստանի ընկերներից` մեր ադրբեջանցի հյուրերի համար»։

Հնչեց արևելյան մեղեդին, և երգիչը կատարեց Բաքվում ու նրա շրջակայքում հայտնի երգը։ Պարահրապարակում էին հյուրերը Հայաստանից և նրանց թանկագին ընկերներն Ադրբեջանից։ Դա ինձ հուզեց։ Իսկ մեկ շաբաթ անց սկսվեց նոր ղարաբաղյան պատերազմը։ Եվ արդեն հաջորդ շաբաթ օրը (02.04.16) մենք մեկնեցինք ռազմաճակատ։

© Sputnik / Асатур Есаянц Կամավորները Ստեփանակերտում
Добровольцы в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Կամավորները Ստեփանակերտում

Առաջին պատերազմի մասին ես հիշողությունների գիրք եմ գրել։ Կոչվում է «Վախը գալիս է հետո»։ Գիրքը մինչև հիմա չի հրապարակվել։ Չափազանց բնական է ստացվել։ Հիմա արխիվս համալրվեց ևս մեկ մաշված նոթատետրով։ Հասկացա, որ պետք է շարունակություն գրեմ։ Ժամանակը եկել է։

Գիշերային զորակոչ

Երևանից Ղարաբաղ տանող ճանապարհին պատերազմի ոչ մի հետք չկար։ Նույնիսկ` կողմնակի։ Նայում էինք աջակողմյան բլուրներին, որոնց հետևում Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզն է` ենթադրելով, որ այնտեղ շարժ կնկատվի։ Բարձունքների վրա դիրքերն էին, իսկ ներքևում` բնակավայրերը։ Դիմացի դիրքերից ուղիղ տեսանելիության գոտում Ղարաբաղ տանող մայրուղին է։ Բայց ամեն ինչ սովորականի պես էր, և շուտով մենք սկսեցինք զրուցել կենցաղային թեմաների շուրջ։ Ամուսնանալ պատրաստվող թղթակցին բացատրեցինք, թե ինչպես է պետք մարել հիփոթեքային վարկը…

Առաջին ահազանգը, որ Ղարաբաղում իրավիճակն անհանգիստ է, ստացանք, երբ տեսանք գիշերային Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, որտեղ հավաքվել էին զորակոչային տարիքի տղամարդիկ։ Հոծ բազմությունը ճեղքելով` մտանք լեփ-լեցուն սրահ։ Բեմից զինվորական համազգեստով սպան ազգանուններ էր կարդում։ Պարզվեց, որ առավոտից (02.04.16.) Ղարաբաղում պահեստայինների մասնակի հավաք էր հայտարարվել։ Մարդկանց զորամասեր էին ուղարկում։

© Sputnik / Asatur YesayantsԻրավիճակը ԼՂՀ–ում
Ситуация в НКР - Sputnik Արմենիա
Իրավիճակը ԼՂՀ–ում

«Ում անունը չնշեցի, կարող է գնալ տուն և հանգստանալ։ Իսկ մյուսները թող սպասեն»,- ասաց սպան։

Հարևանությամբ կառավարության շենքն է։ Ինձ ցույց տվեցին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակի պատուհանները։ Լույս էր վառվում։ Խորհրդակցություն էր։ Շուտով դուրս եկավ նախագահի մամուլի քարտուղարը` Դավիթ Բաբայանը։ Մեր ավտոմեքենաները հարևանությամբ են կայանված, և Դավիթը մեր կողքով չի անցնում։ Նրա խոսքով` ճակատում իրավիճակը ծանր է, մարտական գործողությունները շարունակվում են։

«Բայց նույնիսկ նման իրավիճակում դուք` որպես արտասահմանյան քաղաքացի և լրագրող, առավոտից պետք է հավատարմագրվեք ԱԳՆ-ում, իսկ հետո արդեն մեկնեք ռազմական գործողությունների գոտի»,- հիշեցրեց Դավիթը։

Քաղաքում աշխատում են գիշերային սրճարանները, շուրջօրյա խանութները։ Հոսթելում, որտեղ հանգրվանեցինք մենք, անխափան աշխատում էր WiFi-ը։ Ասես ոչ մի պատերազմ էլ չկա։

Գնդակոծվող հյուրընկալություն

Մենք հինգ հոգով էինք, և ապրիլի 3-ին` պատերազմի 2-րդ օրը, բաժանվեցինք երկու խմբի։ Աշխատում էինք հյուսիսային ուղղությամբ։ Մանր անձրև էր տեղում։ Ճանապարհն անցնում էր բաց տեղանքով, ուստի այստեղ գրեթե մեքենաներ չկային, չեմ ասում զրահատեխնիկայի շարասյան մասին։

Հենց մեր ավտոմեքենան հասա Մարտակերտի շրջկենտրոն, քաղաքում մի քանի արկ պայթեց։ Շրջանային վարչության ճանապարհին հսկայական ծառ էր ընկած։ Ընկնելիս այն վնասել էր էլեկտրահաղորդման լարերը։ Մենք որոշեցինք մեքենան թողնել աչքից հեռու մի տեղում` տների արանքում գտնվող նեղ փողոցում, որպեսզի այն բոլոր կողմերից թաքնված լիներ։

© Davit Abrahamyan / PAN Photo / AFPՄարտակերտը գնդակոծությունից հետո
Мартакерт после обстрелов. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Մարտակերտը գնդակոծությունից հետո

Այնպիսի տպավորություն էր, որ ոչ մի տեղ մարդ չկա։ Տների պատուհանները կոտրված էին, քամին ճոճում էր փեղկերը։ Բայց այն պահին, երբ մեր լուսանկարիչը սկսեց նկարել, ինչ-որ տեղից ձեռք հայտնվեց, որը փակեց պատուհանը։ Ես հասկացա, որ մարդիկ թաքնվել են նկուղներում և հազվադեպ են դուրս գալիս` իրավիճակը ստուգելու համար։

Շրջկենտրոնի շենքի դիմաց գտնվող հողատարածքում մեծ ռմբափոս էր։ Երկաթյա դարպասները ծակծկված էին գնդակոծությունից։ Որքան մոտենում էինք վարչական շենքին, այնքան ուժգնանում էր անհասկանալի և տհաճ ձայնը։ Ոստիկանը բացատրեց, որ ձայնի աղբյուրը վնասված գազատարն է։

Շենքի առաջին հարկը մարդաշատ էր։ Այնտեղ մենք ուղեկցորդ գտանք։ Մեր էքսկուրսավարի անունն Արտավազդ էր։ Նա ցույց տվեց մեզ ամենից շատ տուժած տները և բնակարանները։

Բայց սկզբից մենք պետք է հասկանայինք իրադրությունը։ Վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը զինվորական համազգեստով դիմավորեց մեզ։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր շրջանի քաղաքացիական պաշտպանությունը։ «Գնդակոծում են արևելյան կողմից։ Հակառակորդը հաուբիցներ է կիրառում։ Մեկ օրվա մեջ քաղաքի վրա արձակվել է 30 արկ։ Լսու՞մ եք սուլոցը։ Կրկին թռչում է»։

Շաբաթ գիշերը Խաչատրյանը նախորդ պատերազմից ի վեր առաջին անգամ արթնացավ կրակահերթի ձայնից։ Նրա բնակարանի պատշգամբից երևում էր շփման գիծը։ Եվ Վլադիկը որոշեց, որ առաջնագծի դիրքերը գնդակոծվում են ռեակտիվ սարքերից։

«Ես պատերազմի մասնակից եմ և հիանալի գիտեմ, թե ինչպիսի լուսային հետք է թողնում «Գրադ» կայանքի արկը»,- շարունակեց Խաչատրյանը։

Այդ ժամանակ` գնդակոծության գիշերը, Վլադիկ Խաչատրյանը զինվորականներից հարցում էր կատարել իրավիճակի մասին և սկսել մշակել տարհանման պլան։

«Մարտակերտը, ինչպես նաև Թալիշ և Մատաղիս գյուղերը, շատ մոտ են գտնվում առաջնագծին։ Այդտեղից մինչև մարտական գործողությունների վայրն ընդամենը 2,5 կմ է։ Ակնհայտ դարձավ, որ բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում։ Սկզբից Թալիշի վրա «Գրադ» կայանքից արձակվեց համազարկային կրակ, հետո ուժեղ գնդակոծության ենթարկվեց Մատաղիս գյուղը»,- ասաց Խաչատրյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄատաղիս
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Մատաղիս

Երեխաներին տարհանեցին հեռու, հանգիստ շրջաններ` Դրմբոն, Մեծ Շեն և Մաղավուզ։ Բոլոր խաղաղ բնակիչներին պաշտպանել չհաջողվեց. գնդակոծություններից մեկի ժամանակ վիրավորվեց երեք մարդ։ Վիրավորներից մեկը Մատաղիսի գյուղապետն էր։ Մեր զրույցի ընթացքում Վլադիկ Խաչատրյանին զանգեցին ու հաղորդեցին, որ գնդակոծված Թալիշ գյուղում գտել են կենսաթոշակառու ամուսինների խոշտանգված մարմինները։ Տարեց մարդկանց սպանել էին, մարմինները` խեղել։

Երևում է` տասը տարի խաղաղ կյանքից հետո տարեց ամուսինները չեն ցանկացել հավատալ կատարվածի լրջությանը։ Նրանք հույս են ունեցել, որ գնդակոծությունը կդադարի, և չեն գուշակել, որ գյուղ է մտել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը։ Գրավված գյուղում այն երկար չի մնացել, ոչնչացվել է, բայց արյունոտ հետք է թողել։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Թե ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում Մատաղիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր ուղեկից Արտավազդը համբերատար սպասում էր, թե երբ ենք դուրս գալու սենյակից։ Նա մեզ տարավ Մարտակերտի ծայրամաս` իր ազգականների տուն։ Մենք դուրս եկանք պատշգամբ, և այդտեղ մեր աչքի առջև պայթեց ևս մեկ արկ։ Ես սկսեցի նկարել ծխի սյունը, իսկ Արտավազդը գոռաց.

«Արագ տո՛ւն մտեք։ Թաքնվե՛ք այն սենյակում։ Մի՛ նկարեք, չե՞ք հասկանում` ուր եք եկել, ի՞նչ է»։

Բանտ նստելուց հետո Արտավազդը վերջերս էր վերադարձել Մարտակերտ և իսկույն հայտնվել մարտական գործողությունների գոտում։ Հարազատները մեկնել էին անվտանգ Ստեփանակերտ, իսկ նա մնացել էր ունեցվածքին հետևելու։

Մեր ուշադրությունը գրավեց ավերված տանիքով մի տուն։ Մենք խնդրեցինք

Արտավազդին մեզ հետ գնալ այնտեղ։

«Այնտեղ Միշան է ապրում, կփորձեմ գտնել նրան»,- ասաց նա։

Կիսաքանդ տան մոտ տեսանք Lexus։ Սկզբից մտածեցինք, որ տանտերերը ունեցվածքն են տանում։ Բայց իրականում մեր գործընկերներն էին։ Նրանց ավտոմեքենան թաղվել էր ցեխի մեջ։ Իսկ գնդակոծության տակ աղմուկով մեքենան տեղաշարժելը  վտանգավոր էր։ Համատեղ ջանքերով դուրս բերեցինք մեքենան և ոտքից գլուխ կորանք ցեխի մեջ։ Լավ է, որ անձրև էր գալիս։ Լվացվեցինք ջրի շիթով, որը հոսում էր ջրհորդան խողովակից։

«Ավելի լավ է ցեխը, քան արյունը»,- փիլիսոփայորեն նկատեց Արտավազդը։

Հետո գնացինք դպրոց։ Գրեթե բոլոր ապակիները կոտրված էին։ Վնասված էին տնտեսական մասնաշենքը, մարզահրապարակը։ Դեպի մեզ եկավ տեղացի պահակը։

«Վախենու՞մ եք։ Ես չեմ վախենում։ Բա սա պատերա՞զմ է։ Այ, երբ հետևազորը կգա, այդ ժամանակ ցույց կտանք։ Ես կռվել եմ, ես գիտեմ, թե դա ինչ զգացողություն է, երբ ոչնչացնում ես թշնամուն և խլում նրա զենքը»։

Մեր զրուցակիցը հսկում էր պահեստը և չէր կարող օբյեկտն առանց հսկողության թողնել։ Նրա պահատնակում, ուր մեզ հրավիրեց մի կտոր բան ուտելու, սեղանի մոտ նստած էին Մարտակերտի ոստիկանները։ Բոլոր համաձայն էին մի հարցում. «Թող միայն հրաման տան, և մենք կհասնենք մինչև Բաքու»։

Արտավազդը մեզ տուն է հրավիրում։ Նա ծնողների հետ է ապրում։ Նրա կինը և երեխաները տարիներ առաջ զոհվել են ավտովթարից, իսկ կրտսեր եղբայրը չի վերադարձել առաջին պատերազմից։ Բակում մարդիկ հավաքվում ու զրուցում են մի տաղավարում, որը «կառուցված» է երկաթբետոնե պանելներից, այն նույն պանելներից, որոնցով առաջնագծում ամրացնում են խրամատները։ Հասկանում ենք, որ ճակատին մոտ գտնվող Մարտակերտում գնդակոծությունները հազվադեպ երևույթ չեն։

«Նստեք, հիմա խոզ կմորթեմ,- մեզ հորդորում է հյուրընկալ տանտերը` չնայած շարունակվող ռմբակոծությանը։- Գինի կբերեմ, գոնե ձեզ հետ վերցրեք»։

Բայց մենք շտապում ենք և մի կում գինի խմելուց հետո հրաժեշտ ենք տալիս հյուրընկալ Արտավազդին ու շարժվում ենք դեպի Ստեփանակերտ, որտեղ WiFi կա։

Անցնելով հրետանային դիրքերի մոտով` համազարկ ենք լսում։ Մասնագիտական հետաքրքրասիրությունը սրվում է։ Հետ ենք գնում դեպի մարտկոցը։ Վիրակապված կոկորդով հրամանատարը կտրված ձայնով հրամայում է.

«Երրորդ, չորրորդ` լիցքավորի´ր։ Չորս վայրկյան ունենք։ Կրա´կ»։

Мартакертский район Нагорного Карабаха - Sputnik Արմենիա
Մարտակերտը ռմբակոծություններից հետո
Կրակում են անդադար, երկու հրանոթ արդեն շարքից դուրս է եկել։ Զինվորները փոխանցում են հրամանը, քննարկում են, թե ինչպես հրանոթները տանեն նորոգման։ Մենք նրանց նվիրում ենք վերջին տուփ ծխախոտը։ Բայց ծխախոտից բացի` մարտիկները տեղեկատվության մեծ պակաս ունեն։ Բոլորը գոնե մի փոքր հուսադրող լուր են սպասում քաղաքական որոշումների մասին։

«Հետևազոր է նկատվել, տեղերու´մ»,- լսվում է հրամանը։

Զինվորները զբաղեցնում են դիրքերը։ Ինձ թվում էր, որ նկատված թիրախները կրակոցի ճշտորդի վաստակն է։

Բայց արդեն հաջորդ օրն իմացա, որ սխալվել եմ։ 90-ականների պատերազմի համեմատ` սա միանգամայն այլ պատերազմ է։ Այժմ մարտական գործողություններն ընթանում են բարձր տեխնոլոգիաների օգնությամբ։ Խորը հետախուզությունն այժմ իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դրանցից ավելի լավ բան դեռ չեն հորինել։

Եվ եթե մինչև վերջերս Ղարաբաղում մարտերն ընթանում էին «դիպուկահարների պատերազմ» կամ «հրետանային մենամարտ» ձևաչափով, ապա հակամարտության այժմյան սրումն ամենայն հավանականությամբ կհիշվի որպես «անօդաչուների պատերազմ»։

 

 

Լրահոս
0