00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկատան շրջանավարտների խնդիրներին նոր մոտեցում կցուցաբերվի

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցЗдание
Здание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկատան շրջանավարտների խնդիրներն արդիական են, և պետությունը զբաղվում է նոր մոտեցումներ մշակելով, Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում ասաց «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի պատասխանատու Աննա Մնացականյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Զրույցի առիթն օրեր առաջ ռադիոկայանի եթերում հնչեցված Լենա Ավագումովայի պատմությունն էր, ով 10 տարի առաջ ստացել էր բնակարան, որն այնքան անմխիթար վիճակում էր եղել, որ նա չէր ապրել այդ տանը` վերանորոգելու միջոցներ չունենալու պատճառով։

Մնացականյանը հայտնեց, որ, այո, նման խնդիր կա, ժամանակին հանձնվել է անմխիթար վիճակում գտնվող այդպիսի 20-30 բնակարան, այդ հարցով զբաղվել է դատախազությունը, մեղավորները պատասխան են տվել։

Սակայն խնդիրն ավելի մեծ է և համակարգված լուծում է պահանջում։ Տարբեր են նաև շրջանավարտների պահանջները։ Այժմ Հայաստանում բնակարանի է սպասում 253 շրջանավարտ։

«Այդ 253-ի մեջ բազմաթիվ մարդիկ կլինեն, որոնք կասեն` մենք համաձայն ենք նույնիսկ այդ բնակարանին, միայն թե լինի ծածկ, որի համար չեմ վճարի վարձ և ի վիճակի կլինեմ աշխատել զուգահեռաբար, իմ խնդիրները հոգալ, մինչև ոտքի կանգնեմ»,- նշում է ծրագրի պատասխանատուն։

Նա բերեց Լենայի ընկերուհու` Պողոսյան Նաիրայի օրինակը, ով այժմ Լենայի ամուսնու եղբոր կինն է, նույնպես բնակարան է ստացել Հրազդանում, ու նրա ընտանիքն այժմ բնակվում է այնտեղ։ Նրանց խնդիրն այլ է` նրանք պարզապես չեն տեղավորվում այն 35-40 քմ մեջ, որը պետությունը տրամադրել է, և ասում են` ինչ է լինելու 10 տարի հետո, գուցե մենք վերանորոգենք կամ ավելի մեծացնենք, ներդրում անենք այդ բնակարանում։

Իսկ Լենայի եղբայրը` Ավագումյան Մհերը, նույնպես ժամանակին ստացել է բնակարան Աբովյան քաղաքում, սակայն նույնիսկ մեկ օր չի բնակվել այնտեղ, որովհետև գնում էր արտագնա աշխատանքի, և մի քանի տարի հետո զրկվել է այդ բնակարանի իրավունքից։

Дом, выданный Лене Авагумян - Sputnik Արմենիա
Լենան տուն ունի, բայց տանիք չունի. մանկատան տանիքն ավելի ապահով էր
Մանկատան շրջանավարտների խնդիրը, ըստ նրա, նոր մոտեցում է պահանջում, և հիմա պետությունը նախատեսում է կյանքի կոչել մի նախագիծ, որը մանկատան շրջանավարտներին ընտրության իրավունք կտա, որովհետև նրանց խնդիրները տարբեր են, և անհատական մոտեցում է պետք ցուցաբերել։

«Մեկը խիստ խոցելի է, և նրան չի կարելի զրկել կացարանից, իսկ մյուսը զարգացող օղակ է, ուզում է ընդլայնվել ու չի կարողանում, և նրան այդ հնարավորությունը պետք է տալ։ Հիմա պետությունը շատ հիմնարար մոտեցում է ցուցաբերում ոչ միայն մանկատան երեխաներին, այլ տարբեր սոցիալական կարգերի, այդ թվում` սատարող ընտանիքներին, որպեսզի կարծրատիպերը երեխաների մոտ ճիշտ ձևավորվեն, և նրանք իրենց շուրջն ունենան առողջ ընտանիքի մոդել»,- նշեց ծրագրի պատասխանատուն։

Վերադառնալով Լենայի խնդրին` նա հայտնեց, որ հիմա նրա հարցով զբաղվում են։ Նրա ընտանիքում կա երեք անչափահաս երեխա, և պետությունը պետք է օգնի զարգացող այդ օղակին։

Մանկատան շրջանավարտների խնդիրներին նվիրված Ամալյա Պապյանի «Կաղապարից դուրս» ծրագիրն ամբողջությամբ կարելի է լսել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ապրիլին։

 

Լրահոս
0