00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզպետի «հակալրագրողական» քաղաքականությունը

Микрофон
Микрофон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի նոր մարզպետը տեղյակ է, որ մարզի լրագրողները կարիք չունեն հրավերքի կամ թույլտվության՝ այս կամ այն հարցազրույցը վերցնելու կամ միջոցառումը լուսաբանելու համար

Արմենուհի Մխոյան

Տարիներ շարունակ, հատկապես Շիրակի վերջին երկու մարզպետների օրոք, Շիրակի մարզպետարանը լրագրողների համար եղել է ամենաբաց կառույցը. ցանկացած միջոցառման մասին լրագրողները տեղեկացվել և լուսաբանել են այնպես, ինչպես ճիշտ են համարել, որևէ դիտողություն կամ արգելք չի եղել:

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզում նոր մարդ չէ, ԶԼՄ-ներում բոլորը նրան գիտեն. 2000 թվականից աշխատել է Շիրակի մարզպետարանում, ու լրատվամիջոցների ներկայացուցիչներից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ մարզային կառույցի հետ «համագործակցության» առաջին իսկ պտուղներն այդքան դառը կլինեն: Վերջինի նշանակումից հետո մարզպետարանում հասցրել են ասուլիս ու հանդիպումներ կազմակերպել, սակայն բոլոր լրատվամիջոցները չէ, որ տեղեկացվել են։ Հրավիրվել է 1-2 հեռուստաընկերություն, այն դեպքում, երբ մարզը հարուստ է լրատվամիջոցներով՝ և՛ տեղական, և՛ հանրապետական։ Մի դեպքում մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետն իրեն է վերագրել չտեղեկացնելը՝ «ուշ ժամ էր, մտածեցինք` չեք գա», իսկ երկրորդ դեպքում իրադարձությունը ներկայացվել է որպես աշխատանքային այց:

Հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, ո՞ր «գրված ու չգրված» օրենքով է, որ ԶԼՄ դիտվում է միայն հեռուստաընկերությունը, այն էլ՝ 1 կամ 2-ը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների զայրույթը բորբոքեց հենց առաջին ասուլիսին չհրավիրվելու հանգամանքը, այն դեպքում, երբ քննարկվող թեման անչափ կարևոր էր` անդրադառնում էր Գյումրու գազալցակայանների հետ կապված խնդրին։ Սա լրատվամիջոցների կողմից դիտվում է որպես լրագրողական աշխատանքի խոչընդոտում: Ի՞նչ է սա՝ զգուշությու՞ն, թե՞ գլխացավանքից ազատվելու տարբերակ, հատկապես այն պարագայում, որ լրագրողները նորանշանակ մարզպետին արդեն շատ հարցեր ունեն տալու:

Հովսեփ Սիմոնյանը նոր մարդ չէ մարզպետարանում ու լավ տեղյակ է, որ հատկապես Շիրակի մարզի լրագրողները կարիք չունեն հրավերքի կամ թույլտվության՝ այս կամ այն հարցազրույցը վերցնելու կամ միջոցառումն ու խնդիրը լուսաբանելու համար:

 

 

Լրահոս
0