00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես և ինչքան պարտք է գոյացել էներգետիկ ոլորտում. կառավարությունը հրապարակել է ցանկը

© АРКАэлектрические сети
электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը մի շարք իրարամերժ հայտարարություններից հետո վերջապես հրապարակեց Համաշխարհային բանկից ներգրավվող 30 մլն ԱՄՆ դոլարի վարկի իրական նպատակը: Կմարվեն էներգետիկ պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Նելլի Դանիելյան. Էներգետիկ ոլորտի առողջացման նպատակով ՀԲ-ից 30 մլն դոլարի վարկ ներգրավելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր փետրվարի 18-ի նիստում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի համար է ծախսվելու հերթական վարկը:

Նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների` այժմ արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին ասել էր, թե կառավարությունը վարկը վերցնում է ՀԷՑ-ի՝ նախկինում կուտակված պարտքերը մարելու համար:

Օրեր անց, սակայն, ՀԷՑ-ը հերքեց նախարարի այս հայտարարությունը՝ իր հերթին հայտարարելով. «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի»:

Եվս երկու օր անց իր իսկ հայտարարությունը հերքեց նաև Երվանդ Զախարյանը` ասելով, որ վարկը ոչ թե ՀԷՑ-ի համար է, այլ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին չվճարված պարտքերի վճարման: Թե որ ընկերությունը որքան պարտք ունի ու վարկից որքան գումար է ստանալու հարցի պատասխանը թաքնված է կառավարության կայքում հրապարակված արձանագրային որոշման հավելվածում: Այստեղ ներկայացված է էներգետիկ ոլորտում տարիներ շարունակ կուտակված պարտքների գրեթե ամբողջական ցուցակը, որից պարզ է դառնում, որ այստեղ բոլորը բոլորին պարտք են: Պարտքերի առաջացման հիմնական պատճառն էլ, ըստ կառավարության, «սակագների հաշվարկների հիմքում դրված ոչ իրատեսական էներգահաշվեկշիռներն են»:

«ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացել է 22.4 մլրդ դրամի ժամկետանց պարտք պետական ընկերությունների հանդեպ, որից «ՀԱԷԿ» ՓԲԸ՝ 7.2 մլրդ դրամ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ՝ 12.2 մլրդ դրամ, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ՝ 3 մլրդ դրամ»,- ասված է կառավարության արձանագրային որոշման մեջ:

Բացի այդ, այս պարտքերի հետևանքով «Երևանի ՋԷԿ»-ն ու ՀԱԷԿ-ը վերջին տարիներին իրենց շահագործման ծախսերը հոգալու համար ստիպված են եղել առևտրային բանկերից վարկեր վերցնել: Դրանց հետևանքով 2016թ-ի փետրվարի 1-ի դրությամբ «Երևանի ՋԷԿ»-ի ու ՀԱԷԿ-ի չկատարված պարտավորություններն ավելացել են, համապատասխանաբար, 6.1 և 8 մլրդ դրամով: Իսկ վարկերի սպասարկման ծախսը տարեկան շուրջ 1.4 մլրդ դրամ է, որը, ինչպես հավաստում է կառավարությունը, «ներառված չէ սակագնի մեջ» և «լրացուցիչ բեռ է այդ ընկերությունների համար»:

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿՀ» պետական ընկերությունները պետականորեն ընդունված որոշման արդյունքում տարիներ առաջ նաև մեծ ծավալի փոխառություններ են տրամադրել «Նաիրիտ» գործարանին ու «Վանաձոր Քիմպրոմին», չնայած հանգամանքին, որ փոխառությունների տրամադրումն իրենց գործունեության հետ ոչ մի կապ չունի: Այդուհանդերձ, արդյունաբերական այս երկու հզոր գործարանները դրանից հետո դադարեցրել են իրենց գործունեությունը՝ այդպես էլ չվերադարձնելով «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿՀ»-ի պարտքերը, որոնք այժմ տույժ-տուգանքներով հանդերձ հասել են 35.3 մլրդ դրամի:

Այսպիսով, ՀԲ-ից ստացվող վարկից 4 մլրդ 183 մլն դրամը կառավարությունը մտադիր է հատկացնել ՀԱԷԿ-ին, իսկ 10 մլրդ 717 մլնը՝ «Երևանի ՋԷԿ»-ին, որպեսզի վերջիններս կարողանան փոխհատուցել իրենց ունեցած պարտքերը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա կառավարությունը հիշեցնում է, որ անցյալ տարի թանկացած էլեկտրաէներգիայի սակագնի մեջ արդեն իսկ հաշվարկվել է էներգետիկ համակարգի պետական ընկերություններին ունեցած 22.4 մլրդ դրամի պարտքը, և ըստ գործադիրի` ՀԷՑ-ն այն պետք է վերադարձնի մինչև ս.թ. հուլիսի 31-ը:

Դրանից հետո այդ գումարից 12.2 մլրդ-ը կփոխանցվի «Գազպրոմ Արմենիային»՝ «Երևանի ՋԷԿ»-ի՝ այդ ընկերությանն ունեցած գազի պարտքի դիմաց: Իսկ մնացած 10.2 մլրդ-ը կտրամադրվի ՀԱԷԿ-ին ու ԲԷՑ-ին՝ հետաձգված շահագործման ծախսերի կատարման համար:

Թեև կառավարությունն արդեն կազմել է վարկի օգտագործման մանրամասն պլանը, բայց վարկի շուրջ վերջնական բանակցությունները բանկի ներկայացուցիչների հետ դեռ չեն կայացել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծվել է բանակցային հատուկ խումբ, որի կազմում ներգրավվել են էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների նախարարությունների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև
«Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Երևանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ների ներկայացուցիչներ: Խմբի ղեկավար էր նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

Բանակցությունների օրն առայժմ չի հրապարակվում:

 

 

Լրահոս
0