00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարար. Հայաստանը հստակ պահպանում է ժամանակակից զենք գնելու ծրագիրը

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավական լուրջ աշխատանք է տարել ռազմական տեխնիկայի ու ժամանակակից սպառազինության ձեռք բերման ուղղությամբ։ Հայ–ռուսական պայմանագրի շրջանակում Հայաստանը զենք գնելու համար 200 մլն դոլարի արտահանման վարկ է ստացել է

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի զինված ուժերը համապատասխան ծրագրի շրջանակում համալրվում է հեռահար ու թիրախային խոցման սպառազինությամբ, Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հասկանում եմ, որ սա այն թեմաներից է, որը հետաքրքրում է մեր հասարակությանը, հաճախ շատ հարցեր են տալիս սրա վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ այս ամենն իրականացվում է Գերագույն հրամանատարի անմիջական ղեկավարությամբ», — ասաց նախարարը։

Նա հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակում է ժամանակակից սպառազինություն ձեռք բերել։

«Մարդիկ հաճախ ցանկանում են իմանալ, թե ինչ սպառազինություն ենք մենք ձեռք բերել։ Իմ պատասխանը հետևյալն է` մենք հստակ հետևում ենք ծրագրին։ Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է ապահովել ռազմական տեխնիկայի ու սպառազինության զարգացում։ Մենք ձեռք ենք բերում հեռահար ու թիրախային խոցման սպառազինություն։ Ես կարծում եմ, որ որքան քիչ հարցեր լինեն սրա վերաբերյալ, այնքան ավելի հեշտ մենք կկարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրները», — ընդգծեց նախարարը։

Գիտնականներից մեկի հարցին պատասխանելով` Օհանյանն ասաց, որ ղեկավարության ռազմատեխնիկական գործունեության հիմքում ընկած է վստահության վրա հիմնված խաղաղ քաղաքական երկխոսությունը, որի միջոցով էլ պետք է լուծել խնդիրները։

Սակայն, պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, հակառակորդը չի ցանկանում կառուցողական գործողություններ իրականացնել։

«Հակառակորդը չի ցանկանում վստահության մեխանիզմներ մշակել պաշտպանական գերատեսչության մասով, այսինքն` շփման գծում ցանկացած տիպի ոտնձգություններից զերծ մնալ, չխախտել հրադադարի ռեժիմը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականացնել, ավելին` խախտումների ժամանակ անտեսում է միջազգային հետախուզման աշխատանքները։ Սա վկայում է այն մասին, որ հակառակորդը հետևողականորեն սրում է իրավիճակը, առաջին հերթին` իր երկրի ներսում ունենալով քաղաքական նպատակներ», — նշեց նախարարը։

Նրա խոսքով` ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները չեն խոսում այն մասին, որ այսօր կարող է լայնածավալ պատերազմ սկսվել։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ազգային ու միջազգային երաշխիքների ձևավորման միջոցով հանդարտեցնենք բոլոր այս ձգտումները, սակայն եթե ռազմական գործողություններ սկսվեն, մենք, անկասկած, պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը», — ասաց նա։

 

 

Լրահոս
0