00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական հրադադար. դժվար սկիզբ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Սիրիայի հարցում և չի ենթարկվի Վաշինգտոնի հորդորներին, համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Սիրիայում սկսվել է հրադադարը: Ցանկանում ենք հավատալ, որ դա կլինի կայուն և երկար: Սակայն շատ փորձագետներ, վերլուծաբաններ մինչև հիմա համոզված են, որ գործընթացը բարդ բնույթ կլինի: Բանն այն է, որ տարածաշրջանում գործում են մի շարք գործոններ, որոնց պատճառով պարբերաբար մարտական գործողություններ կբռնկվեն, կարծում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը:

«Բանն այն է, որ Բաշար Ասադին հավատարիմ զորքերի մարտական գործողությունները կշարունակվեն այն շրջաններում, որտեղ դիրքավորվել են ԻՊ-ը, Ջաբհաթ ան Նուսրան և այլն: Իսկ դա հնարավորություն կտա այն ուժերին, որոնց ձեռնտու չէ հրադադարը, ցանկացած պահի սադրանքներ կազմակերպել: Նույն Թուրքիան, օրինակ, անպայման կօգտվի այդ հնարավորությունից, որովհետև պաշտոնական Անկարան, միևնույն է, հարվածելու է քրդերի դիրքերին»,- պնդում է փորձագետը:

Փորձագետը համոզված է, որ չի կարելի հաշվի չնստել Թուրքիայի հետ, որն ամեն դեպքում օգնելու է Ջաբհաթ ան Նուսրային և Իսլամական պետությանը, որի մեջ հսկայական ներդրումներ է կատարել: Մյուս կողմից` Անկարան անպայման կկատարի սիրիացի քրդերի դեմ ուղղված քայլեր:

Բայց չէ՞ որ Թուրքիան, լինելով տարածաշրջանի խաղացողներից մեկը, սեփական խաղն է վարում, որը համաձայնեցված չէ ԱՄՆ-ի հետ: Եվ կշարունակի իրեն նույն կերպ պահել նաև հետագայում, համոզված է Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, քաղաքական վերլուծաբանի խոսքերը հաստատվել են հրադադարի առաջին իսկ ժամերին, որի ժամկետները և պայմանները քննարկվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Փետրվարի 27-ի գիշերը, երբ հրադադարի ռեժիմն արդեն ուժի մեջ էր մտել, ինչ-որ ահաբեկչական ջոկատներ գնդակոծել են Հալեպը:

Ցանկանում ենք հավատալ, որ Հալեպի բնակելի թաղամասերը գնդակոծել են Ջաբհաթ ան Նուսրայի գրոհայինները, որոնց վրա չի տարածվում հրադադարի ռեժիմը և որոնց հետ հաշվեհարդար կտեսնեն առաջիկայում:

Սակայն դա դեռ ամենը չէ: Արդեն առավոտյան հայտնի է դարձել, որ գիշերը հրադադարը կնքելուց առաջ ԻՊ ջոկատներն անցել են Թուրքիայի տարածքով և հարվածել Թել Աբյադում գտնվող քրրդերին, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին: Այնտեղ թեժ մարտեր են ընթացել, պնդում են Սիրիայի հյուսիսային շրջանների աղբյուրները, որոնց մասին տեղեկատվությունն արդեն սկսել է հայտնվել արևմտյան ԶԼՄ-ներում:

Փաստորեն այնպես է ստացվում, որ մեր փորձագետը լիովին իրավացի էր: Թուրքիան իր տարածքը կտրամադրի ահաբեկչական կազմակերպությունների ջոկատների տեղաշարժման համար, որոնք հենց Սիրիայում կենթարկվեն ասադյան հրետանու գնդակոծությանը և ռուսական ավիացիայի ռմբակոծությանը:

«Նույնիսկ սիրիացի քրդերի ինքնիշխանության նվազագույն աստիճանը լուրջ սպառալիք է Թուրքիայի համար: Եվ եթե այդ տեսանկյունից դիտարկենք Անկարայի դիրքորոշումը, ապա պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան վարելու է իր խաղը և չի ենթարկվի նույնիսկ Վաշինգտոնի հորդորներին և հրամաններին»,- կարծում է քաղաքահետը:

Ինչ էլ որ լինի, հրադադարի ռեժիմն արդեն ուժի մեջ է, և ցանկանում ենք հուսալ, որ մինչև մարտի 7-ը կողմերը հանդես կգան բանակցությունների վերաբերյալ ինչ-որ մշակումներով, որոնք այդ օրը կսկսվեն Ժնևում և կտևեն երեք շաբաթ, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

 

 

 

Լրահոս
0