00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էստուկյան. թուրքերը չեն կարող վերահսկել քրդաբնակ քաղաքները

© REUTERS/Sertac KayarСитуация в Турции на границе с Сирией
Ситуация в Турции на границе с Сирией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի իշխանությունը երկրի ներսում չի կարողանում վերահսկել քրդերի հետ կապված իրավիճակն ու մտավախություն ունի, որ նրանք հաջողության կհասնեն Սիրիայում, կարծում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Թեև Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է բանակն ու ոստիկանությունը, այդուհանդերձ չի կարողանում կառավարել երկրի քրդաբնակ տարածքները, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Չափազանց ծանր է շարունակում մնալ իրավիճակը երկրի քրդաբնակ շրջաններում։ Թուրքիայի իշխանությունը չի կարողանում դրանք լիովին վերահսկել։ Ավելին, քրդերը ոչ միայն պաշտպանվում են, այլև հարձակվում։ Ամեն օր մենք իմանում ենք թուրք զինվորների սպանության մասին», — ասում է Էստուկյանը։

Նա հաստատեց, որ թուրքական բանակի ու քրդերի միջև ռազմական գործողությունների արդյունքում վնասվել են Դիարբեքիրի հայկական եկեղեցիները։

«Սուրբ Կիրակոսն այնքան շատ չի վնասվել, որքան Սուրբ Սարգիս եկեղեցին», — ասաց Էստուկյանը։

Անդրադառնալով փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը` նա ասաց, որ այն իրականացնողների մասին տարբեր տեղեկատվություն է ստացվում։

Նախօրեին Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է վիրավորվել, 28-ը` սպանվել։ Տուժածներն ու զոհվածները հիմնականում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներ են, այդ թվում` սպաներ։

«Ակոսի» խմբագիրը նշեց, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պայթյունի իրականացման մեջ մեղադրել է Սիրիայի քրդերին ու նույնիսկ կոնկրետ անուն նշել։ Սակայն քրդերը պատասխան հայտարարությամբ են հանդես եկել, որում հերքել են իրենց առնչությունը` նշելով, որ նման գործողություններն իրենց ոճը չէ։

«Թուրքիայի ԶԼՄ-ները կտրուկ բաժանվել են իշխանամետների ու ընդդիմադիրների։ Շատ ապատեղեկատվություն է տարածվում, և հավաստի տեղեկատվություն գտնելը բավական բարդ է», — ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Սիրիայում ընթացող պատերազմին, ապա իշխանությունները, Էստուկյանի խոսքով, հայտարարում են, որ մտադիր չեն միայնակ, առանց մյուս երկրների աջակցության զորք մտցնել Սիրիա։

Մյուս կողմից «Իսլամական պետության» դեմ Սիրիայի քրդերի հաջող գործողությունները լուրջ անհանգստություն են պատճառում Թուրքիայի ղեկավարությանը։ Հենց այդ պատճառով վերջին մի քանի օրերին թուրքերը սկսել են գնդակոծել նրանց դիրքերը։

 

 

Լրահոս
0