00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավատամք» երգչախումբը շարականներ երգեց ասուլիսի ժամանակ

Բաժանորդագրվել
Փետրվարի 13-ին նշվում է Տեառնընդառաջը, որը ժողովուրդը նաև Տրնդեզ է անվանում, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

Ասուլիսը մեկնարկեց նախատոնական մթնոլորտում, «Հավատամք» երգչախումբը շարականներ երգեց ներկաների համար։

Տոնի հիմքում աստվածաշնչյան պատմություն կա։ Հիսուս Քրիստոսի ծնվելուց 40 օր հետո ծնողները` Հովսեփն ու Մարիամը, պետք է նրան բերեին տաճար Աստծուն ներկայացնելու։ 

Այդ ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ էր ապրում, որը տեսիլք էր ունեցել այն մասին, որ կլքի աշխարհը այն ժամանակ, երբ կհանդիպի Հիսուսին կամ Մովսեսին։ Եվ այդ օրը, երբ Մարիամն ու Հովսեփը 40 օրական նորածնին բերեցին եկեղեցի, Սուրբ հոգին Սիմեոնին մատնացույց արեց, որ սա հենց այդ մանուկն է։

«Այստեղից էլ եկել է այդ ավանդույթը, որի համաձայն` 40 օրական երեխան ներկայացավ Հիսուսին, այնպես ինչպես և մենք ենք այս տոնի ժամանակ ընդառաջ գնում Աստծուն», – նշեց Տեր Հակոբ Խաչատրյանը։

Քահանայի խոսքով` մարդն այսօր բազմաթիվ գայթակղություններով է շրջապատված, և մեզանից յուրաքանչյուրը պետք է գնա ընդառաջ հոգևոր, քրիստոնեական արժեքներին։

Настоятель церкви имени Святого Григория Просветителя иерей Акоп Хачатрян и Лусине Мкртчян - Sputnik Արմենիա
Տրնդեզի խորհուրդը երգով, կրակով ու երիտասարդների օրհնությամբ


Ի սկզբանե այս տոնն ասոցացվում էր պտղաբերության ու ամուսնական արարողակարգի հետ, քանի որ այս օրը մի շարք միություններ էին ծնվում։ Եվ այսօր այս տոնը պահպանում է նախկին խորհուրդը։

«Փետրվարի 13-ի երեկոյան սկսվում է նախատոնակը, որից հետո, վառում են կրակը։ Տոնական արարողությունն անցկացվում է փետրվարի 14-ին։ Ըստ ավանդույթի` մի շարք միջոցառումներ են կազմակերպվում», – ասաց քահանան։

Քրիստոնեական կանոնի համաձայն` ամեն տարի փետրվարի 13-ին, երեկոյան  ժամերգությունից հետո վառվում են կանթեղները։ Նախատոնակի արարողության ավարտից հետո եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկները՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, և տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի վերջում «Հավատամք» երգչախումբը կրկին շարականներ կատարեց ներկաների համար։

Լրահոս
0