00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Անկարան հերթական արկածախնդրությունն է սկսել

Բաժանորդագրվել
Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև առկա ներկա ճգնաժամի արմատները տանում են դեպի Շվեյցարիա

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Թուրքիայի օդային սահմանը խախտելու վերաբերյալ հերթական սադրանքները միանշանակ կապված են Ժնևում կայացած Սիրիայի հարցով բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակի հետ, պնդում է քաղաքական փորձագետ, վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը:

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային տարածքի որևէ խախտում չի եղել, և որ պաշտոնական Անկարան այդ կերպ պարզապես սադրում է համաշխարհային հանրությանը: Սակայն թուրքերին աջակցած ՆԱՏՕ-ի ու Պենտագոնի արձագանքը վկայում է այն մասին, որ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Էրդողանը դրանով փորձում է պարզապես վերականգնել հարաբերությունները Կրեմլի հետ:

Ինչպես պնդում է փորձագետ, վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև առկա ներկա ճգնաժամի արմատները տանում են Շվեյցարիա: Ժնևում մեծ դժվարություններով սկսվեցին բանակցություններն ու խորհրդակցությունները Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ:

«Պաշտոնական Անկարայի ու Արևմուտքի վարքագծի նրբությունների վերաբերյալ դժվար է դատել, քանի որ Թուրքիայի նախագահը որևէ նոր բան չի բարձրաձայնել, բացի «Ասադը պետք է հեռանա» մանտրայից: Երևի նրան անհանգստացրել է այն, որ Լավրովն ԱՄՆ-ից պահանջել է սիրիական քրդերին ճանաչել որպես առանձին պատվիրակություն «Ժնև-3» բանակցությունների ժամանակ: ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման նոր ուղիների որոնումն ընթանում է ՆԱՏՕ-ին ներգրավելու` նախկին փորձերին զուգահեռ, այստեղից էլ` Թուրքիայի օդային տարածքը խախտելու քարոզչությունը»։

Այսինքն` ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է հասկանալ ու գնահատել այնպես, որ Էրդողանն ամենևին էլ հակված չէ Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն վերականգնել: Եվ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իբր Թուրքիայի օդային սահմանն անցած այժմյան սադրանքն առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ ռուսները կարծես թե որոշակի փոխհամաձայնության են եկել ամերիկացիների հետ Ժնևի բանակցություններին քրդերի մասնակցության վերաբերյալ: Իսկ դա միայն մեկ բան է նշանակում` Էրդողանն իր սեփական, ԱՄՆ-ից անկախ խաղն է վարում: Նրա նպատակն է խանգարել ռուսներին ու ամերիկացիներին Ժնև-3-ի ժամանակ ընդհանուր շփման եզրեր գտնել:

«Սակայն դրա հետ մեկտեղ Էրդողանը խոսում է նաև Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին, իբր նա ցանկանում է «քննարկել, սակայն Պուտինը չի պատասխանում»: Թեև Թուրքիայի նախագահը հրաշալի գիտի ՌԴ-ի պահանջները, որոնք վերաբերում են շփումը, բանակցությունները և հետագայում նաև հարաբերությունները վերականգնելուն: Միևնույն ժամանակ Էրդողանը հույս ունի ԱՄՆ-ից օգնություն ստանալ, ինչն այսօր արդեն որոշակի կասկածի տեղիք է տալիս` հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկացիներն ընդունել են Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումը», — պնդում է Շաքարյանցը:

Տվյալ համատեքստում հետաքրքիր է Արևմուտքի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը: Մի կողմից` իսկապես արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարգավորվի Ժնևի գործընթացն ու բանակցությունների սեղանի շուրջ հավաքվի սիրիական հակամարտության մասնակիցների մեծ մասը:

Մյուս կողմից` նույն Պենտագոնը միտումնավոր ուշադրություն չի դարձնում Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Կոնոշենկովի պաշտոնական այն հայտարարությանը, որ թուրքական ռադիոլոկացիոն ծառայությունը պարզապես անկարող է որոշել ինչպես օդային տարածքը խախտած ինքնաթիռի մակնիշը, այնպես էլ պատկանելությունը: Ու, հետևաբար, Անկարայի հայտարարությունը զուտ «մերկապարանոց քարոզչություն» է:

 

 

Լրահոս
0