00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ–ն Ղարաբաղի բանաձևի հարցում բարձունքի վրա մնաց

© PhotolureГагик Минасян
Гагик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինսկի խմբի հայտարարությունն աննախադեպ էր կազմակերպության գործունեության ողջ պատմության ընթացքում, կարծում է իշխող կուսակցության ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ցույց տվեց, որ ԵԽԽՎ-ի` Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերը չեն համընկնում միջնորդների վարած քաղաքականության հետ, կարծում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոջեր Ուոլթերի առաջարկած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը։

«Համանախագահներն ուղիղ ասացին, որ ԵԽԽՎ ներկայացրած բանաձևերը չեն համապատասխանում ՄԽ քաղաքականությանը», — ասաց Մինասյանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ էր արել ԵԽԽՎ-ին զերծ մնալ «ՄԽ մանդատին վնաս հասցնող և բանակցությունների շարունակվող գործընթացը դժվարացնող» քայլերից։

Պատգամավորի խոսքով` սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Ղարաբաղի հարցում նա կոչ արեց աշխատել հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ովքեր հակամարտության կարգավորման միջնորդության հարցում միջազգային մանդատ ունեն։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այն հարցին, որ Իրանը շահագրգռված է Ղարաբաղյան հարցում միջնորդի դեր ստանձնելու հարցում, պատգամավորը նշեց, որ իսլամական հանրապետության դիրքորոշումը միշտ կշռադատված ու բարենպաստ է եղել Հայաստանի համար։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին Բաքվում հունվարի 25-ին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

«Իրանը միշտ կշռադատված դիրքորոշում է արտահայտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նա բանակցություններ վարելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից էր։ Ունենալ նման երկիր, որն իսլամական աշխարհում մեծ ազդեցություն ունի և կշռադատված դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության հարցում, բավականին բարենպաստ է և կարող է օգնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը», — կարծում է Մինասյանը։

Ընդ որում նա կարծում է, որ Իրանը ՄԽ-ին զուգահեռ կարող է միջնորդական գործունեություն վարել։ Մինասյանի խոսքով` Իրանի աջակցության հարցը պետք է դիտարկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, քանի որ լավ նպատակներ հետապնդող ոչ բոլոր մտադրությունները կարող են նույն արդյունքների հանգեցնել։

«Նրանք չպետք է հակադրվեն այն ռազմավարական ուղղությանը, որը վարում է ԵԱՀԿ ՄԽ-ն։ Հենց այնտեղ է կենտրոնացած այն ողջ փաստացի ու ինտելեկտուալ ներուժը, որը եղել է հակամարտության ժամանակ», — ասաց Մինասյանը։

Նա կարծում է, որ եթե ռազմավարական ուղղություն կա ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ի, ապա Իրանի դիրքորոշումն այդ պայմաններում, կարելի է միայն ողջունել։

 

Լրահոս
0