00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Թուրքիան ու Սաուդյան Արաբիան հակաիրանական միություն են ստեղծում

© aravotВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաուդյան Արաբիայում հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը բողոքի ալիք բարձրացրեց Իրանում: Զանգվածային բողոքի ցույցերը հանգեցրին նրան, որ Էր-Ռիադի ու Թեհրանի դիվանագիտական հարաբերությունները խզվեցին

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են հյուսիսից ու հարավից շրջափակել Իրանը, Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Շիական Իրանն ու սունիական Սաուդյան Արաբիան վաղեմի հակառակորդներ են:

«Ակնհայտ է, որ Թուրքիան իր հակաիրանական դիրքորոշումը համակարգում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: Հետաքրքիր փաստ կա` Դավութօղլուի` Ադրբեջան կատարած այցի համատեքստում շիաների վրա ճնշումն ուժեղացել է, Էրդողանի այցից հետո Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել շիական առաջնորդին: Հավանաբար սրանք ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում հակաիրանական միություն ստեղծելու տրամաբանական շղթայի օղակներն են»:

Ընդ որում, նրա խոսքով` եթե այս միությունում Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ներկայությունը որևէ զարմանք չի առաջացնում, ապա նույնը չի կարելի ասել նաև Ադրբեջանի մասին, որը շիական երկիր է: Ոսկանյանի խոսքով`Սաուդյան Արաբիայում շիաների քանակի վերաբերյալ տարբեր տվյալներ կան, սակայն օբյեկտիվ ցուցանիշների համաձայն, բնակչության շրջանում նրանք կազմում են 20-25 տոկոս, ընդ որում նրանց մեծամասնությունը կենտրոնացած է երկրի արևելքում, որտեղ գտնվում են նավթահորերը:

Ինչ վերաբերում է քարոզիչ Նիմր ան-Նիմրի անձին, որի մահապատիժը տարածաշրջանում բողոքի նոր ալիքի պատճառ դարձավ, ապա իրանագետի կարծիքով, նա Մերձավոր արևելքում լուրջ կերպար էր, իսկ Սաուդյան Արաբիայում հայտնի էր որպես շիաների ամենաազդեցիկ առաջնորդ:

«Իրանում տեղի ունեցած իրադարձություններն առաջին հերթին կապված են շեյխի անձի հետ: Նա բավական հայտնի քարոզիչ էր ու հոգևոր առաջնորդ: Մյուս կողմից` Սաուդյան Արաբիայի գործողությունները Իրանի հանդեպ ակնհայտ սադրանքի դրսևորում էր, որը տարբեր ուղղություններով` սկսած Սիրիայից մինչև Եմեն պետք է թաքցներ թագավորության անհաջողությունները: Այդ առումով Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրացումը անակնկալ չէր», — ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան Եմենում որևէ հաջողության չհասավ, իսկ Սիրիայում Ռուսաստանը մտավ պայքարի մեջ, ինչը կտրուկ փոխեց իրավիճակը:

«Սաուդյան Արաբիային առիթ էր պետք դաշնակիցներին միավորելու համար (տարածաշրջանային երկրներ, ահաբեկչական կառույցներ), առաջին հերթին, Իրանի դեմ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու համար», — նշեց իրանագետը:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է պատերազմ սկսվի Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև, նա պատասխանեց, որ Մերձավոր Արևելքում անվտանգությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, որն ավելի ընկավ սաուդյան իշխանությունների գործողություններից հետո, սակայն բաց ռազմական հակամարտություն ներկա պահին չկա:

«Ակնհայտ է, որ կողմերը շարունակելու են հակամարտությունը, մրցակցությունն ու անուղղակի պատերազմը տարբեր կառույցների, կազմակերպությունների ու երկրների միջոցով: Իրանի ու Սաուդյան Արաբիայի խնդիրները մեկ օրում լուծում ստանալ չեն կարող: Սակայն պետք է հիշել, որ եթե Իրանը բնական պետություն է, ապա Սաուդյան Արաբիան արհեստականորեն ստեղծված պետություն է` ձևավորված մի ընտանիքի շուրջ, որի գոյության հիմքը նավթի վաճառքից ստացված եկամուտն է», — ասաց իրանագետը:

Ոսկանյանը նշեց այդ գործընթացների կարևորությունը Հայաստանի համար, քանի որ դրանք վերաբերում են մեր բարեկամ երկիր Իրանին:

«Իրանի ու Հայաստանի շահերը փոխկապակցված են, մեր հարաբերությունները լրացնում են միմյանց, այդ պատճառով Իրանի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ ինչ-որ կերպ ազդում է նաև մեզ վրա և հակառակը: Հետևաբար, Իրանի հետ կապված բոլոր իրադարձությունները մենք պետք է դիտարկենք ոչ միայն գիտական ու վերլուծական առումով, այլև համապատասխան գործնական քայլեր իրականացնենք», — ասաց Ոսկանյանը:

 

Լրահոս
0