00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Զոհվածի մայր
Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա․ զոհվածի մայր
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորքի տուն-ինտերնատի Ամանորը

© Sputnik / Asatur YesayantsНовогоднее мероприятие в норкском доме-интернате
Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորքի տուն-ինտերնատում Ամանորին ընդառաջ նախատոնական միջոցառում էր: Sputnik Արմենիան շփվեց ինտերնատի բնակիչների հետ, փորձեց հասկանալ նրանց տրամադրությունն ու այն պատճառները, որոնք ստիպել են նրանց հայտնվել միևնույն տանիքի ներքո

Գոհար Սարգսյան, Sputnik

Նորքի տուն-ինտերնատում երաժշտություն է հնչում։ Դռնից մտնում ես ներս ու տեսնում մի քանի տասնյակ տատիկ-պապիկների, որոնցից յուրաքանչյուրն այստեղ հայտնվելու իր պատմությունն ունի։ Մեկը մտքերի մեջ է, նայում է տխուր` անհայտ ուղղությամբ, մյուսը ծափահարում է իրենց ուրախացնելու եկած երգիչներին, մեկ այլ անկյունում էլ տատիկը հոգ է տանում պապիկի մասին` նրա ափսեի մեջ կերակուր դնելով։ Ամանորին ընդառաջ տուն-ինտերնատի բնակիչների համար կազմակերպված միջոցառումն է ընթանում։

«Ծերանոցում ավելի լավ է, քան տանը։ Նման միջոցառումների շնորհիվ զգում ես, որ ուշադրության կենտրոնում ես։ Էստեղ եմ, որովհետև մենակ եմ մնացել: 10 տարի առաջ կինս մահացավ, տղաս մեկնեց Ամերիկա, ես էլ եկա ծերանոց, որ խոսելու ընկեր ունենամ»,-պատմում է Վազգեն պապիկը` ջանալով ժպտալ, որպեսզի տխրությունը թաքցնի, բայց աչքերի խորքում նկատելի էր արցունքի կաթիլը:

© Sputnik / Asatur YesayantsՆորքի տուն-ինտերնատի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանը
Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանը

Սրահի կենտրոն պարելու դուրս եկան Նանուլի և Խորեն Կարախանյանները: Կարծես աշխարհից կտրված` նայում էին միմյանց ու անմոռաց պարում:

«Ես Ախալցխայից եմ, իսկ ամուսինս` Ջավախքից: Նա ինձ փախցրել է, երբ դեռ 20 տարեկան էի: Եկանք Հայաստան, որ ծնողներս չհետևեն մեզ: Իսկ սահմանն անցանք` աշխատողներին հայկական կոնյակով կաշառելով,- ժպիտով պատմում է Նանուլի Կարախանյանն ու ավելացնում,- երջանիկ ենք, որ առողջ ենք ու արդեն 46 տարի` միասին: Բոլոր երիտասարդներին մաղթում ենք նույնը: Մեզ համար կարևոր չէ` ծերանոցում ենք, թե մեր տանը, կարևորը` ամուսիններով անբաժան ենք»,-պատմում է ու նայում ամուսնուն` սպասելով նրա արձագանքին: Ամուսինն էլ` թե.

© Sputnik / Asatur YesayantsԱմուսիններ Նանուլի և Խորեն Կարախանյանները
Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Ամուսիններ Նանուլի և Խորեն Կարախանյանները

«Ի՞նչ անենք, որ էստեղ ենք. մարդու համար է, չէ՞, ամեն ինչ: Մենք բնությամբ ուրախ մարդիկ ենք: Կնոջս սովորեցրել եմ պարել. պարողի հետ պարում ենք, երգողի հետ` երգում»,- պատմում է Խորեն Կարախանյանը:

Իսկ Սառա Հակոբյանն ու Հրաչ Գրիգորյանը տուն-ինտերնատում են ծանոթացել: Հրաչ պապիկը նկատել է, որ Սառա տատիկը հիվանդ է և առաջարկել է բուժել նրան` ներկայանալով որպես բուսաբույժ: Կինն էլ չի հրաժարվել: Միմյանց մասին հոգ տանելու գաղափարը նրանց դուր է եկել և որոշել են ամուսնանալ:

© Sputnik / Asatur YesayantsՍառա Հակոբյանն ու Հրաչ Գրիգորյանը տուն-ինտերնատում են ծանոթացել
Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Սառա Հակոբյանն ու Հրաչ Գրիգորյանը տուն-ինտերնատում են ծանոթացել

«Իմ երկու որդիները մահացել են: Միայնակ եմ մնացել: Հրաչն ինձ այստեղ շատ օգնեց, հասկացա, որ կարող եմ մեկի վրա հույս դնել, ու դրանից հաճելի բան չկա»,-ասում է Սառա Հակոբյանը:

Ամանորին Նորքի տուն-ինտերնատում կային հյուրեր` աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցներ, պաշտոնատար անձինք, որոնք եկել էին շնորհավորանքներով ու նվերներով` տուն-ինտերնատի բնակիչներից յուրաքանչյուրի համար մեկ տուփ կոնֆետ ու մեկ փոքրիկ շիշ դոշաբ։

 

 

 

Լրահոս
0