00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Մանթաշյանցը միավորեց Բաթումիի հայերին

© Sputnik / Бесик Пипия / Անցնել մեդիապահոցГорода мира. Батуми
Города мира. Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսուհետ Բաթումի քաղաքում թիֆլիսահայ հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի անվան մշակութային կենտրոն կգործի։ Մանթաշյանցի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված է այս քաղաքի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացահայերը մշտապես ակտիվ դեր են խաղացել երկրի քաղաքական ու մշակութային կյանքում։ Այստեղ հայերի զանգվածային վերաբնակեցումը տեղի է ունեցել դեռևս վրաց թագավոր Դավիթ Աղմաշենեբելու (Շինարար) օրոք։ Հայերին Վրաստանի հետ կապում է ոչ միայն ողջ երկրով սփռված մեծ համայնքը, այլև` բարեկամական կապերը։

Հայերը երբեք չեն մոռանում իրենց նախնիներին։ Դրա վառ ապացույցն է դարձել Բաթումի քաղաքում Հայ առաքելական եկեղեցու թեմին կից բացված Ալեքսանդր Մանթաշյանցի անվան մշակութային-լուսավորչական կենտրոնը։ Այն մասին, թե ինչ նպատակով և ինչպես է բացվել կենտրոնը, Sputnik-ի հետ զրուցում պատմել է «ՀայԱրՏուն» հայկական մշակութային կենտրոնի մշակութային գծով տնօրեն Լևոն Չիդիլյանը։

«Կենտրոնը բացելու գաղափարը միշտ էլ եղել է, քանի որ Բաթումիում նման կենտրոն չի եղել։ Ներկայիս կենտրոնի փոխարեն Բաթումիի համայնքի ողջ գործառույթները ստանձնել էր 19-րդ դարում կառուցված «Սուրբ Փրկիչ» եկեղեցին։ Դասերն անցկացվում էին եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում, իսկ դա խանգարում էր ամենօրյա պատարագներին։ Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի շնորհիվ և Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ վերջապես կարողացանք կյանքի կոչել մեր գաղափարը», — Sputnik Արմենիա պորտալին ասաց Լևոն Չիդիլյանը։

Կենտրոնը Ալեքսանդր Մանթաշյանցի անունով պատահաբար չեն կոչել։ Անկախ այն հանգամանքից, որ նա ծնվել է Թբիլիսիում, նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել Բաթումիում։ Մանթաշյանցը 1907 թվականին կառուցել է Բաքու-Բաթումի 835 կիլոմետրանոց նավթատարը։ Այդ ժամանակ նա արդեն մետաղական և փայտե տարաներ պատրաստող գործարան ուներ Բաթումիում, ինչպես նաև Բաթումիի նավահանգիստներից մեկի սեփականատերն էր։ Մանթաշյանցը նաև մեծ ներդրում ունի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու շինարարության գործում։

«Մանթաշյանցին պետք է ճանաչի ամբողջ աշխարհը, քանի որ նա, որպես բարերար, բազմաթիվ հայերի օգնել է կրթություն ստանալ և նպաստել է հայ համայնքի զարգացմանը։ Մենք հույս ունենք, որ նա օրինակ կծառայի շատ հայերի համար», — նշում է Չիդիլյանը։

Նորաբաց կենտրոնը Բաթումիի հայերի համար (որոնց թիվը հասնում է 6000-ի) մշակութային-լուսավորչական իրական հանգրվան է դարձել։ Կենտրոնին կից գործում են սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան մանկապարտեզը, Մեսրոպ Մաշտոցի անվան հայոց լեզվի ուսուցման դպրոցը, «Մեր ապագան» երիտասարդական միավորումը, «Աղբյուր» երգի ու «Հեղնար» պարի խմբակները, թատերական խմբակը, ընթերցանության խմբակն ու «Աղբյուր» թերթը։

«Մենք մեծ խնդիր ունենք համայնքում, քանի որ հայերից շատերը բավականին լավ ինտեգրվել են վրաց հասարակությանը, սակայն չեն տիրապետում մայրենի լեզվին։ Կարծում եմ, որ կենտրոնը նաև կնպաստի հայերենի ուսուցմանն ու Արևմտյան Վրաստանում հայկական մշակույթի զարգացմանը», — ասաց Չիդիլյանը։

Վրաստանում հայերի թիվը տարեցտարի պակասում է, բայց մնացողները փորձում են պահպանել այն, ինչ կա, որոշ դեպքերում` այն, ինչ մնացել է։ Ժամանակը տեղում չի դոփում, հետզհետե ոչնչացվում է հայերի թողած ժառանգությունը, և միայն պարզ ճշմարտությունը, որ «ուժը միասնության մեջ է», կփրկի ոչ միայն Վրաստանում եղած հայկական մշակույթը, այլև` ողջ հայությանը։

 

 

Լրահոս
0