00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր հնարավորությունների տեր ուժեղ մարդիկ

© Из личного архиваОваннес Григорян
Ованнес Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենց նրանք են ապացուցում, որ մարդը կարող է անչափ ուժեղ լինել, և հենց նրանք են ցույց տալիս, որ մարդկանց հնարավորություններն անսահմանափակ են

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի- Sputnik. Ամեն տարի դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը, իսկ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ իրենց «սահմանափակության» հետ ապրում են ամեն օր։ Նրանք շարունակում են ապրել և պայքարել ոչ միայն իրենց հիվանդությունների, այլ նաև կյանքի բարդությունների հետ։

«Իմ առավոտը սկսվում է աշխատանքից։ Գալիս եմ, սկսում կատարել իմ պարտականությունները։ Եթե պետք է, օգնում եմ ուրիշներին։ Ի սկզբանե իմ ծնողները դեմ էին, որ ես աշխատեմ, ասում էին «կեր, խմիր, ապրիր», բայց ես այդպես չկարողացա… Հասկանում եմ, որ ինձ չի կարելի շատ բաներ անել, բայց ես ցանկանում եմ օգնել մարդկանց և ուզում եմ ինձ այլևս հաշմանդամ չզգալ»,- ասում է հաշմանդամություն ունեցող Շիրազը։

Պատմում է, որ սոցիումի հետ խնդիրներ չունի, բայց նույնիսկ թշնամուն չի ցանկանա այն, ինչ ինքն է տեսել կյանքում։

«Առաջ մտածում էի, թե ինչու այսպես պատահեց, իսկ հիմա այլևս չեմ մտածում այդ մասին և շարունակում եմ ապրել։ Ես աշխատանք եմ գտել, թեև շատ անգամներ են ինձ մերժել` ասելով, որ իրենց հարմար չեմ։ Դա ինձ միայն ուժեղացրեց… Ցանկանում եմ, որ մարդիկ սիրեն և ընդունեն ինձ այնպիսին, ինչպիսին կամ»։

Շիրազը չի պատմում և չի սիրում հիշել այն մասին, թե ինչ է պատահել իր հետ։ Ապրումների մասին խոսելիս սակավախոս է դառնում.

«Ընկնում ես թունելի մեջ, որտեղ մութ է, իսկ հետո լույս ես տեսնում, բայց այդ լույսը կարող է անհետանալ և նորից խավարել։ Բայց հարազատներն ու մտերիմները օգնում են հաղթահարել այդ խավարը»։

Հովհաննես Գրիգորյանը նշում է, որ մարդկանց բոլոր իրավիճակներում փրկում է ոչ միայն ընտանիքի, այլև շրջապատի սերն ու աջակցությունը. «Ես սահմանափակ հնարավորություններ ունեցող մի մարդ եմ, ով հաղթահարել է այդ խնդիրները։ Չեմ ընկճվել։ Ապրում եմ լիարժեք կյանքով։ Բոլոր նրանց, ովքեր նման խնդիր ունեն, մաղթում եմ չմտածել դրա մասին և միայն առաջ շարժվել»։

Հովհաննեսը բարդ ճանապարհ է անցել, մինչև հասկացել է, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է օգնի ինքն իրեն։ Այսօր նա մեքենա է վարում, աշխատում է և լիովին ինտեգրվել է հասարակությանը։ Ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ հաշմանդամություն ունեցողներին վերաբերվեն այնպես, ինչպես սովորական մարդկանց են վերաբերվում։

«Սոցիումը պետք է օգնի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, որպեսզի նրանք իրենց սովորական մարդ զգան։ Կողքից անգամ մեկ հայացքը կարող է վիրավորել կամ հույս ներշնչել»,- ասում է նա։

Որքան էլ առանձին մարդիկ կարողացել են հաղթահարել հասարակությանն ինտեգրվելու բարդ ու դժվարին խնդիրը, այնուհանդերձ այս խնդիրը լիովին չի լուծվել:

«Հայաստանում դեռ պահպանվել են Խորհրդային Միության քաղաքականության տարրերը։ Այն ժամանակ սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ պետք է առանձին ծառայություններից օգտվեին, առանձին սովորեին և աշխատեին, մեկուսի կյանք վարեին»,- նշում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ավելացնում, որ որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան։

«Այսօր հաշմանդամություն ունեցող երեխան կարող է սովորական դպրոց հաճախել առողջ երեխաների հետ»,- ասում է նա։

Թադևոսյանի խոսքով` հասարակությունը կկարողանա ճիշտ վերաբերմունք ցույց տալ միայն այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ շփվի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդու հետ։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ զրույցը կարող է ոչ միայն փոխել ֆիզիկապես առողջ մարդու կարծիքը, այլ նաև՝ աշխարհայացքը, կարծում է լրագրող Նաիրա Փայտյանը։ «Օրդֆիլմը» և Հայաստանի ազգային կինոկենտրոնը նրա սցենարով են նկարել «Լույս առանց աչքերի» ֆիլմը, որը պատմում է կույր մորը խնամող փոքրիկ աղջկա մասին։

«Ինձ համար ծանր էր այդ պատմությունը, բայց այն ինձ սովորեցրեց աշխարհը տեսնել այլ աչքերով։ Ես հոռետես չեմ, բայց հիմա ուրիշ հայացքով եմ նայում կյանքին։ Այն փոքր խնդիրները, որոնց մենք բախվում ենք, ոչինչ են, երբ համեմատում եմ, թե ինչի միջով են անցնում աղջիկն ու նրա մայրը։ Չէի էլ պատկերացնում, որ մեր կողքին ապրում է այնպիսի մեկը, ով նման կենսասիրությամբ, նման թեթևությամբ է հաղթահարում այդ բարդությունները»։

Լրահոս
0