00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձյունը իր երգն է երգում կամ սայթաքող երևանցիներ

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռվա շունչն ամենուր է` Ամանորին պատրաստվող մարդիկ, մանդարինի բույր, խանութներում սկսված իրարանցում, նվերներ և... առաջին ձյուն, թարթիչներին կպած ձյան փաթիլներ, ձյունը հրճվանք դարձրած մանուկներ ու մանրիկ քայլերով շարժվող անցորդներ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի- Sputnik, Անի Լիպարիտյան. Առաջին ձյան ուրախությունը շատերի համար կարող է կարճատև լինել, որովհետև հենց փափուկ, եթերային ու անչափ հեքիաթային ձնով է սկսվում սայթաքել-ընկնելու «լավագույն» շրջանը։ Sputnik Արմենիա պորտալը հետևել է, թե ինչպես են մարդիկ այսօր տեղաշարժվել քաղաքում։

Ձմեռը Երևանում այս տարի չդավաճանեց օրացույցին, և ձմեռվա երրորդ օրը սկսվեց ձնով։ Փոքրիկներն ուրախացան, մեծերը ժպտացին, վարորդները դժգոհեցին, ձյան մաքրման գործով զբաղվող ծառայություններն անակնկալի եկան, իսկ զբոսաշրջիկները զարմացան փաթիլների մեծությունից։

© Sputnik / Асатур ЕсаянцԱռաջին ձնեմարդը
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Առաջին ձնեմարդը

Ասֆալտը ծածկած ձյունը, որն արագ ցեխի էր վերածվում, դժվարացրեց տեղաշարժվելը։ Մի կին հենց մեր աչքի առաջ սայթաքեց ու ընկավ, բայց բարեբախտաբար անվնաս ոտքի կանգնեց, թափ տվեց շորերը, ժպտաց և շարունակեց ճանապարհը։

«Շտապօգնության» ծառայությունից հայտնեցին, որ վնասվածքներով, կոտրվածքներով մարդիկ դեռ չեն դիմել իրենց։

Sputnik Արմենիա պորտալը փորձեց պարզել, թե ինչպես են մարդիկ արձագանքել առաջին ձյանը, և որքան է նրանց հաջողվել առանց չմուշկների «գեղասահքով զբաղվել» ասֆալտի վրա։

«Այնպե՜ս ընկա։ Ընդ որում, փողոցում շատ զգույշ էի քայլում։ Առանց պատահարների հասա աշխատավայր, մտա շենք և, քանի որ մարմարե հատակը թրջվել էր անցորդների ներս բերած ձնից, սայթաքեցի ու հայտնվեցի գետնին։ Ծնկացավով տեղ հասա»,- Sputnik-ին պատմեց Արմինեն` ցույց տալով նաև վնասված ձեռքը։

© Sputnik / Asatur YesayantsԵրբ գիպսով արթնանալու վտանգն անչափ մոտ է
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Երբ գիպսով արթնանալու վտանգն անչափ մոտ է

Ձյուն մաքրողները

Հովհաննեսն ու Նավասարդը Հանրապետության հրապարակում բահերով մաքրում են աստիճանների ձյունը։

«Մենք սիրում ենք ձմեռը։ Ինչու՞ չէ։ Տրամադրություն է ստեղծում։ Երբ իմ թոռն ուրախությունից գոռում է` պապի՜, պապի՜, ձյուն է եկել, ես ինչպե՞ս կարող եմ չուրախանալ։ Իսկ ձյունը մաքրում ենք, որ մարդիկ չընկնեն»,- ասում է Նավասարդը։

Նա ասում է, որ տրամադրությունը եղանակի հետ կապ չունի, եթե փող ունես, տրամադրությունդ էլ հարյուր աստիճան կլինի։ Նավասարդը խոստովանում է, որ «էկզոտիկ» աշխատանք են կատարում, քանի որ հիմնականում զբաղվում են քաղաքի կանաչապատմամբ։

© Sputnik / Асатур ЕсаянцՁնմաքրման աշխատանքները սկսվեցին
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Ձնմաքրման աշխատանքները սկսվեցին

Քաղաքի տրամադրությունը

Ակամայից ուզում ես երգել. «Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում…»

Սոնան փողոցում ձեռագործ զարդեր է վաճառում, ու ձյունը չի խանգարում նրան, ասում է` գլխավորը երազանք ունենալն է, իսկ նրա երազանքը որդուն ամուսնացնելն է ու հարսանիքի համար գումար հավաքելը։

© Sputnik / Асатур ЕсаянцՍոնան կվաճառի ձեռագործ զարդերն ու կամուսնացնի տղային
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Սոնան կվաճառի ձեռագործ զարդերն ու կամուսնացնի տղային

Երիտասարդ աղջիկը խոստովանեց, որ ձյուն շատ է սիրում։ «Պաշտում եմ ձյունը։ Նախընտրում եմ ձմեռն ու ցուրտը, քան ամառվա շոգը»,- ժպտալով ասաց աղջիկը և շարունակեց ճանապարհը` ամուր հենվելով կողքի երիտասարդին, որի մռայլ դեմքից կարելի էր հասկանալ, որ բոլորովին չի կիսում աղջկա ուրախությունը։
Իսկ պաղպաղակ վաճառողի դժգոհությանն ընդհանրապես չափ չկար. նրա բիզնեսի թիվ մեկ թշնամին ձմեռն է։

Տաքսի- տաքսի

Իսկ այ տաքսիստների ուրախությանը չափ չկա` առատ ձյունն ավելացրել է ուղևորների թիվը։

«Ամեն եղանակ իր գեղեցկությունն ունի։ Ես գիտեի, որ ձյուն է գալու, քանի որ մեքենայում միշտ լսում եմ լուրերը։ Ես պատրաստվել եմ ձմռանը, փոխել եմ անվադողերը, էնպես որ ճանապարհին խնդիրներ չեմ ունեցել»,- ասաց վարորդ Աշոտը։

© Sputnik / Асатур ЕсаянцՁյունն ուրախացրել է տաքսիստներին
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Ձյունն ուրախացրել է տաքսիստներին

«Ես գալիս եմ Աբովյանից։ Այնքան ձյուն էր եկել, որ կարելի էր դահուկ քշել։ Բայց եղանակը վտանգավոր է։ Այսօր Երևանում երեք ավտովթար եմ տեսել։ Ձմեռը ոմանց հանկարծակիի բերեց, ոչ բոլոր վարորդները հասցրեցին նախապատրաստվել»,- ասաց Սերգեյը։

Երեք ուսանողների զրույցը

Երթուղային տաքսի նստեցին թաց ու սառած ուսանողները և սկսեցին խոսել ձմռան լավ ու վատ կողմերի մասին։

— Օֆ, ի՜նչ եղանակ է։ Նման ցրտի ժամանակ բոլորը պիտի անվճար հանգստանալու իրավունք ունենան,- ասաց նրանցից մեկը։
— Իսկ ես պաշտում եմ ձմեռը, շուտով Նոր տարի է,- ասաց մյուս ուսանողուհին։
— Ի՞նչ Նոր տարի։ Դա տոն չէ, այլ` ծախսերի բուն,- ավելացրեց տղան։
— Դե պետք է ավելի քիչ ուտել, այդ դեպքում ծախսերը կքչանան,- հեգնեց համակուրսեցին։

Զրույցը մի քիչ տխուր երանգ ստացավ, և ուսանողները որոշեցին, որ նման եղանակին ավելի լավ է արջի քուն մտնել, որպեսզի չնկատեն ցուրտը, քննություններն ու ֆինանսական խնդիրները։

 

Լրահոս
0