00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետ. Էրդողանը գրեթե հասել է իր նպատակին

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը գրեթե հասել է իր նպատակին երկրում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը գրեթե հասել է իր նպատակին երկրում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Sputnik Արմենիա պորտալին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Հրապարակվել են Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ԿԸՀ–ի ընտրաթերթիկների 100% մշակված տվյալների համաձայն` ընտրություններում հաղթել է Զարգացման ու արդարության կուսակցությունը, որը ստացել է ձայների 49,5% և խորհրդարանի 550 տեղերից` 317-ը։


«Ընտրություններին եղել է այն, ինչ նախատեսում էր Էրդողանը։ Երեք ամսվա  ընթացքում նա ձգտում էր այս արդյունքին, և նրան հաջողվեց հասնել իր նպատակին։  Ընտրություններում հաղթանակի նա հասավ աստիճանաբար` արևելյան գավառներում քաոսի ստեղծմամբ, քրդերի նկատմամբ թշնամանք սերմանելով և, իհարկե, մի շարք կեղծիքներով», – ասաց Իսպիրյանը։


Նրա խոսքերով` Էրդողանն ավելին ստացավ, քան պահանջվում էր միանձնյա կառավարություն ձևավորելու համար, սակայն ավելի քիչ, քան անհրաժեշտ էր նախագահական կառավարման համակարգի անցնելու համար։

«Նրան անհրաժեշտ է 330 և ավելի տեղ խորհրդարանում, իսկ այժմ նա, նախնական տվյալների համաձայն. կունենա 317։ Հիմնական նպատակին հասնելու համար շատ քիչ է մնացել, այդ պատճառով նա կփորձի կոալիցիա ստեղծելու միջոցով կամ որոշակի փոխզիջումների գնալու միջոցով ստանալ նաև այդ ձայները», – նշեց Իսպիրյանը։

Նրա կարծիքով` Էրդողանին պակասում է մոտ 15 ձայն, և նախագահական մոդելին անցնելն ավելի հեշտ կլինի, քան առաջ։


«Չի կարելի 100 տոկոսով պնդել, սակայն նա գրեթե հաջողության է հասել», – ընդգծեց Իսպիրյանը։


Թուրքիայի նախագահ Թաիպ Էրդողանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հայտարարել, քանի որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չէր հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ էր վարում: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու համար Էրդողանի կողմից լիազորված ԱԶԿ նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի` մյուս կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած բանակցությունների արդյունքում այդպես էլ կառավարություն կազմելու շուրջ համաձայնության ձեռք չէր բերվել:

Լրահոս
0