00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարբեր երկրների գիտնականները կներկայացնեն Ցեղասպանության թեմայով իրենց հետազոտությունները

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտաժողովի կազմակերպիչների նպատակն է տալ Ցեղասպանություն երևույթի գիտական հիմնավորումը` ոչ միայն որպես մարդկանց զանգվածային ոչնչացման փաստ, այլև որպես հոգևոր-բարոյական հանցագործություն` ուղղված ողջ մարդկության դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սահմաններից դուրս «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» խոշորագույն միջազգային գիտաժողովը կազմակերպել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին առընթեր  Հայագիտության կենտրոնը` Հայաստանի գիտությունների ակադեմիայի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Գիտաժողովի կազմակերպիչների նպատակն է տալ Ցեղասպանություն երևույթի գիտական հիմնավորումը` ոչ միայն որպես մարդկանց զանգվածային ոչնչացման փաստ, այլև որպես հոգևոր-բարոյական հանցագործություն` ուղղված ողջ մարդկության դեմ:

Մոսկվայի գիտաժողովի աննախադեպ լինելը հաստատում է մասնակիցների ցանկը. ռուս և հայ անվանի գործընկերների հետ միասին Ցեղասպանություն երևույթը քննարկելու ցանկություն են հայտնել հեղինակավոր գիտնականներ աշխարհի 18 երկրներից, այդ թվում Ցեղասպանության հարցերով զբաղվող առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Ավստրալիայից և Բրազիլիայից:

ХХ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի ներկայացուցիչ, հայտնի պատմաբան  Քաֆեր Սարիկայի մասնակցությունը նմանատիպ գիտաժողովին բացառիկ երևույթ է: Զեկույցով հանդես կգա ցեղասպանությունների պատմության և ռասիզմի հարցերով զբաղվող  համաշխարհային ճանաչում ունեցող իսրայելցի գիտնական Յաիր Օրոնը: ԱՄՆ-ն ներկայացնում է հայտնի գիտնական Հենրի Թերիոն:

Ռուսական տեսակետը գիտաժողովի ժամանակ կներկայացնի ՌԳԱ ընդհանուր  պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը, ինչպես նաև պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանը:

Գիտաժողովի թեմայի արդիականությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն գիտնականների շրջանում. իրենց մասնակցությունն արդեն հաստատել են  կրոնական ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի ականավոր գործիչներ, քաղաքագետներ և դիվանագետներ 30 երկրներից: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնած գիտաժողովը մեծ  հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանի պետական կառավարման  մարմինների ղեկավարների և երկրի խոշոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների շրջանում:

Գիտաժողովը նվիրված է լինելու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Լրահոս
0