00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ կստեղծվի

© Фото: TateverТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն հնարավորություն է տալու հետևելու և վերբեռնելու արշավները և տեսնել տեղական արշավային զբոսավարների, ռեստորանների, գիշերելու վայրերի, հետաքրքիր գյուղերի մասին կազմակերպությունների առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. «ONEArmenia»¬ կազմակերպությունը սկսել է «HIKEArmenia» արշավը, որով ճանապարհորդների համար հասանելի է դարձնում Հայաստանի բնաշխարհը՝ բջջային հավելվածի միջոցով, հաղորդում է Արմենպրեսը:

2015-¬ի գարնանը «ONEArmenia» (1A) կազմակերպությունն ստեղծել էր Inside Yerevan ուղեցույց, որն օգնում է հազարավոր մարդկանց, ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղացիներին` ճանաչել Երևանը ներսից։

Ներկայիս արշավով «ONEArmenia»-¬ն ընդլայնում է սահմանները` դուրս գալով մայրաքաղաքից դեպի Հայաստանի բնաշխարհը և արդյունաբերական մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներ: «HIKEArmenia»-¬ն մի նախաձեռնություն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպության նպատակների ցանկում է:

1A¬-ի համահիմնադիր և թվային մարքեթինգի մասնագետ Պատրիկ Սարգսյանի խոսքով` իրենք համագործակցելու են մի շարք ոլորտների մասնագետների հետ՝ արշավ¬-էքսկուրսիաների (hiking) ոլորտը հիմնովին զարգացնելու նպատակով:

«Գաղափարը առաջացել է այն պատճառով, որ չնայած Հայաստանում կան հազարավոր արշավային ուղիներ, միևնույն է` դրանցից միայն մի քանիսն են քարտեզագրված: Եվ նույնիսկ այդ դեպքում Հայաստանում ուղղակի չկա արշավի որևէ ստանդարտ ընթացակարգ և դա երկրի ամենագեղեցիկ շրջանները դարձնում է անհասանելի Հայաստան այցելողի համար: Հայաստանի շրջաններն արտաքին աշխարհից մեկուսացված են: Արտաքին կապերի բացակայության հետևանքները ևս դարձել են սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառ գյուղերում»,¬– ասել է նա:

Դրա համար էլ «HIKEArmenia»-¬ի առաջին քայլը լինելու է տեղական արշավների մասնագետների հետ միանալն ու Հայաստանում մի քանի արշավային ուղիներ գծելը՝ տեղացի արշավականների կողմից ընդունած միջազգային ստանդարտներին համապատասխան:

Նախագծի երկրորդ հատվածում ստեղծվելու է բջջային հավելվածի տեսքով հարթակ, որում լինելու է Հայաստանի գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ՝ ներառյալ կարևոր տվյալները, տեղանքի պատմական նշանակությունը, ինչպես նաև տեղեկություններ արշավի մասին (բարձրություն, երկարություն, բարդության մակարդակ):

Այն հնարավորություն է տալու հետևելու և վերբեռնելու արշավները (գրավոր կամ պատկերային) և տեսնել տեղական արշավային զբոսավարների, ռեստորանների, գիշերելու վայրերի, հետաքրքիր գյուղերի և Հայաստանի հեռավոր շրջաններում յուրօրինակ գործունեությամբ զբաղվող համայնական կազմակերպությունների առաջարկները:

Լրահոս
0