00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությունն արժանի հակահարված է տվել ադրբեջանամետ պատգամավորներին

© личная страница в FacebookНаира Карапетян
Наира Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ-ում պատրաստվում է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունն արժանի հակահարված է տվել Ադրբեջանի պատվիրակությանն ու ադրբեջանամետ պատգամավորներին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։

«Եթե ադրբեջանական լոբբին աշխատի ու այդ զեկույցները կյանքի կոչվեն, ապա մեր ադրբեջանցիները կունենան ևս երկու փաստաթուղթ, որոնց հղում կանեն իրենց բոլոր ելույթներում: Մենք փորձել ենք ներկայացնել իրավիճակն այնպես, ինչպես այն կա», — ընդգծել է Կարապետյանը:

Օրենսդիրի խոսքով՝ երկու զեկույցներն էլ բավական կարևոր են, բայց դեռ պատրաստման փուլում են, զեկուցողները հաշվետվություններ են ներկայացնում համապատասխան հանձնաժողովներին:

«Ուոլտերի զեկույցը ներկայացնելիս զեկուցողը տեղեկացրեց, որ նամակով դիմել է Արցախի իշխանություններին՝ խնդրելով այցելություն կազմակերպել փաստահավաք գործունեության համար, և սպասում է պատասխանի: Քննարկում ծավալվեց հերթական անհիմն մեղադրանքներով, թե Հայաստանը խոչընդոտում է զեկուցողների այցելությանը, չի կատարում իր պարտավորությունները: Ոչ մի արտառոց բան չկար, ամեն ինչ սպասելի էր: Ուոլտերը սկսեց նրանից, թե հայկական կողմն իրեն մեղադրում է կողմնակալ զեկույցի համար: Հայկական կողմը պատշաճ կերպով արձագանքեց, կոչ արվեց կանխել զեկույցի ընթացքը», — ստրասբուրգյան իրավիճակը ներկայացրեց Նաիրա Կարապետյանը:

Արդյունքում, ինչպես հավելել է պատվիրակության անդամը, եվրոպացի պատգամավորներ ելույթ ունեցան՝ կոչ անելով անկողմնակալ լինել, ինչպես նաև եղան հայամետ ելույթներ:

«Իսկ Սարսանգի ջրամբարի հետ կապված ասեմ, որ զեկուցագիրը պատմել է իր այցելությունների մասին, ասել, որ չի կարողանում հայկական կողմի հետ կապվել: Հիմա փորձում ենք պայմանավորվածություն ձեռք բերել, որ Մարկովիչը կարողանա Հայաստան այցելել», — ասել է բանախոսը:

ԵԽԽՎ-ում պատրաստվում է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց: Զեկուցող` անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուոլտերը բանավոր ներկայացրել է Ադրբեջան կատարած իր փաստահավաք առաքելության արդյունքները: Ուոլտերը նաև դժգոհություն է հայտնել, որ մինչ օրս չի կարողացել այցելել ԼՂՀ: 

Սարսանգի ջրամբարի հարցով բոսնիացի զեկուցող Մելիսա Մարկովիչը հայտարարել է, որ հայկական կողմը խոչընդոտում է զեկույցի պատրաստման աշխատանքներին: Սակայն նա, ի տարբերություն Ռոբերտ Վոլտերի, ով Արցախ այցելելու համար դիմել էր պաշտոնական Ստեփանակերտին,  հրաժարվում է Սարսանգի ջրամբար այցելելու համար դիմել Արցախի իշխանություններին:

Լրահոս
0