00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Կիբեռանվտանգության առումով Հայաստանը կարկառուն հաջողություններ չունի, բայց չկան նաև լուրջ թերացումներ

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղիյանի կարծիքով` Հայաստանի պաշտպանվածության մակարդակը՝ կիբեռանվտանգության առումով, համապատասխանում է նախկին Խորհրդային Միության երկրներում գործող անվտանգության մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանի պաշտպանվածության մակարդակը՝ կիբեռանվտանգության առումով, համապատասխանում է նախկին Խորհրդային Միության երկրներում գործող անվտանգության մակարդակին, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ, համակարգչային պատահարների արձագանքման թիմի ղեկավար Գրիգոր Սաղիյանը։

Փորձագետի խոսքով` Հայաստանը չի կարող համեմատվել Ռուսաստանի պաշտպանվածության մակարդակի հետ, չունի կարկառուն հաջողություններ, բայց չկան նաև լուրջ թերացումներ:

Սաղիյանի ներկայացմամբ՝ կիբեռհարձակումները միայն կայքերի վրա հարձակումները չեն, այլ հարձակում համակարգչային ենթակառուցվածքի աշխատունակության վրա։

Փորձագետի կարծիքով` ինչ վերաբերում է կայքին վնաս տալուն, ապա այն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քանի որ նմանատիպ գրոհները արագորեն վերացվում են։

«Մեծ վտանգ է ներկայացնում հարձակումը՝ ուղղված ցանցի աշխատունակության դեմ, երբ տարբեր տեղերից միաժամանակ հարձակում են գործում կայքի վրա, սա ավելի մեծ վտանգ է ներկայացնում: Դրա դեմ միջոցներ գոյություն ունեն, որոնցից օգտվում են հայկական աղբյուրները», — նշել է նա:

Մասնագետի խոսքով՝ պետական, ծառայողական և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ գոյություն ունի առանձին օրենք, իսկ այն կայքերը, որոնք պետական- գերատեսչական են, նրանց  պաշտպանության գործառույթը ստանձնում է ազգային անվտանգությունը։

«Կենտրոնական բանկը,  ըստ  սահմանադրության, անկախ մարմին է, նրա պաշտպանությունն իրականացվում է սեփական ուժերով: Ըստ ԿԲ-ի տեղեկությունների ՝ոչ մի ներթափանցում չի եղել, իսկ հարձակումների մասին տեղեկատվությունն անուղղակի է, մենք կարող ենք հիմնվել միայն պաշտոնական տվյալների վրա», – նշել է փորձագետը։

Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Վրաստանի տարածքով անցնող ինտերնետ մատակարարող մալուխը ցանկանում է գնել ադրբեջանական ընկերությունը` «Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահը նշել է, որ հնարավոր է գտնել միջոցներ, որոնք թույլ կտան փոքրացնել վտանգի աստիճանը:

«Շատ երկրներ, որոնք չունեն ծով, աշխատում են նման պայմաններում: Պետք է վարել հավասարակշիռ քաղաքականություն, հաշվի առնել այն, որ մենք ունենք նաև սահման Իրանի հետ, կարող ենք գործարկել այդ սահմանը, ունենալ տեխնիկական մեծ հնարավորություններ հարձակումներից խուսափելու համար», – ընդգծել է  Գրիգոր Սաղիյանը:

Լրահոս
0