00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեմերիկով. Հայաստանը կարող է համարժեք պատասխան տալ Ղարաբաղում իրականացվող սադրանքներին

© Sputnik / Samvel Sepetchyanзаместитель генерального секретаря ОДКБ Валерий Семериков
заместитель генерального секретаря ОДКБ Валерий Семериков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի, ԱԱՀՈւ–ի կամ այլ միջոցների կիրառման հետ կապված ցանկացած գործողություն Հավաքական անվտանգության խորհրդի ձեռնահասության շրջանակում է գտնվում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է համարժեք պատասխան տալի Ղարաբաղում իրականացվող սադրանքներին, հայտարարել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Որքան ես գիտեմ, ՀՀ զինված ուժերը, հատուկ ծառայությունները, գերատեսչություններն ու ազգային անվտանգության ողջ համակարգը կարող են համարժեք պատասխան տալ  բոլոր այն սադրանքներին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,– «Անքակտելի եղբայրություն 2015 « զորավարժության ժամանակ ասաց Վալերի Սեմերիկովը։

Ըստ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի, ԱԱՀՈւ–ի կամ այլ միջոցների կիրառման հետ կապված ցանկացած գործողություն Հավաքական անվտանգության խորհրդի ձեռնահասության շրջանակում է գտնվում։

Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ–ի Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունները, որոնք կտևեն սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված երկրների`Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ–ի Միացյալ շտաբի և ՀԱՊԿ–ի քարտուղարության ներկայացուցիչները։

Զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։

Լրահոս
0