00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Art Raccord ցուցահանդեսը լուսանկարչության լավագույն ավանդույթները վերականգնելու նպատակ ունի

© Sputnik / Асатур ЕсаянцФотовыставка Art Raccord
Фотовыставка Art Raccord - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Art Raccord ցուցահանդեսը լուսանկարչության լավագույն ավանդույթները վերականգնելու նպատակ ունիՑուցահանդեսում ներկայացվել է տարբեր երկրների 33 հեղինակների` տարբեր ժանրերում կատարած ավելի քան 100 աշխատանք, բայց դրանց միավորում է այն, որ բոլորը նկարահանված են ժապավենի վրա, ասել է Raccord Group–ի միջազգային կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Ինգա Միրզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Art Raccord ցուցահանդեսը լուսանկարչության լավագույն ավանդույթները վերականգնելու նպատակ ունի, ասաց Raccord Group–ի միջազգային կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Ինգա Միրզոյանը։

Սեպտեմբերի 28–ին Երևանում մեկնարկել է Art Raccord միջազգային երկրորդ ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 5–ը։

«Ցուցահանդեսում ներկայացվել է տարբեր երկրների 33 հեղինակների` տարբեր ժանրերում կատարած ավելի քան 100 աշխատանք, բայց դրանց միավորում է այն, որ բոլորը նկարահանված են ժապավենի վրա։ Ցուցահանդեսում ներկայացվել են նաև իրենց տեսակի մեջ եզակի աշխատանքներ»,– ասաց Միրզոյանը։
 
Raccord Armenia–ի ներկայացուցիչ Կարեն Քոչարյանը նշեց, որ Հայաստանը հարուստ է իր լուսանկարչական ավանդույթներով, մեր երկրում մեծ թվով տաղանդավոր լուսանկարիչներ են աշխատում։ Հենց այդ պատճառով ցուցահանդեսն այդքան պահանջված է, և ենթադրվում է, որ այն կնպաստի Հայաստանում լուսանկարչության` որպես արվեստի ուղղության զարգացմանը։

Ըստ նրա, հետագայում նույնպես ծրագրվում է նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնել, որոնց կմասնակցեն նաև հայ լուսանկարիչները։ Art Raccord ցուցահանդեսում ներկայացված են հայ տաղանդավոր լուսանկարիչ Կարեն Քարտաշյանի աշխատանքները։

Լուսանկարիչ Վահան Քոչարը նշեց, որ դժվար է գերագնահատել բարի, հին լուսանկարի նշանակությունը, երբ լուսանկարիչը վերահսկում էր ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ։ Պատահական չէ, որ Art Raccord ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքներում գերակշռում է հենց գեղարվեստական տարրը։

Ցուցահանդեսի կազմակերպիչները երախտագիտություն հայտնեցին Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական պորտալին ցուցահանդեսին աջակցելու համար։

Դե ինչ, լուսանկարչական տոնը մեկնարկել է։ Հայաստանի մշակութային կյանքում այն մեծ իրադարձություն է դարձել։ Հուսանք` Հայաստանի լուսանկարչական հին ու բարի ավանդույթների հետևորդները երկրորդ շունչը կառնեն, և հայ լուսանկարչության գնահատողները դեռ բազմաթիվ այսպիսի վառ իրադարձությունների ականատեսը կդառնան։

Ցուցահանդեսը կազմակերպել է Raccord Group ընկերությունը` Հայաստանի նկարիչների միության և Raccord Armenia ընկերության աջակցությամբ։

Լրահոս
0