00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

© Sputnik / Асатур ЕсаянцЦеремония освящения Святого Мира
Церемония освящения Святого Мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կիրակի։

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այլ պաշտոնատար անձինք, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ։

Աղոթքից և շարականներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձիթայուղով ու բալասանով լի կաթսայի մեջ ավելացրեց շուրջ 40 տեսակի բուրավետ խնկերից, ծաղիկներից, քաղցր, անուշաբույր բույսերից, արմատներից  և ծաղկանյութերից, ինչպես նաև տարբեր յուղերից և տերևներից միաշաղախված հեղուկը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից փոխանցված Մյուռոնը՝ որպես Հայ Եկեղեցու եղբայրական սիրո և միասնության խորհրդանիշ։ Նաև Նորին Սրբություն Գարեգին Բ-ն կաթսայի մեջ ավելացրաց հին  Մյուռոնը։

Այնուհետև հատուկ ծիսակարգով Վեհափառ Հայրապետը Սրբալույս մյուռոնը խառնեց Հայ առաքելական եկեղեցու երեք նվիրական սրբություններով՝ Կենաց Փայտով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։

«Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության»,- ասաց Ամենայն Հայոց Գարեֆին Բ Կաթողիկոսը:

Արարողությունն ավարտվեց Խաչի թափորով։

Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են:

Մեր եկեղեցում մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է Թադեոս առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:

Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:

Հայոց Եկեղեցում կատարվում են մի շարք ծեսեր և կանոններ, որոնց ժամանակ օգտագործվում է Ս. Մյուռոնը: Դրանք են` Ս. Դրոշմի խորհուրդը, որը հաջորդում է անմիջապես Ս. Մկրտությանը: Արարողության ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Ս. Մյուռոնով օծում է մկրտյալի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները: 

Ս. Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարել, եկեղեցիներ օծել և այլն: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Ս. Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:

Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:

Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Ս. Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: Այս կապակցությամբ գեղեցիկ մի ազգային ավանդություն են մեջբերել Արիստակես Լաստիվերտցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները: Ըստ վերջիններիս` ԺԱ դարում Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Վասիլ Բ կայսեր կարգադրությամբ հունվարի 6-ին մեծ շուքով Ջրօրհնեք է կատարում Տրապիզոնում: Երբ Հայոց Հայրապետը Ս. Մյուռոնը կաթեցնում է գետի ջրի մեջ, լույսի մի խուրձ է փայլատակում, և որպես ապացույց Հայոց Ս. Մյուռոնի աստվածային ծագման և սրբության, գետը մի պահ կանգ է առնում: Պատմիչների մեջբերած այս գեղեցիկ պատմությունը կրկին վկայում է Ս. Մյուռոնի հանդեպ տածած մեր ժողովրդի խորը հարգանքի և անհուն սիրո մասին:

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ: Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում:

Լրահոս
0