00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրետանու կիրառումը

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բռնության աճը ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ էլ հակամարտության բանակցային գործընթացի շահերից չի բխում, նշվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրետանու կիրառումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Բռնության աճը ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ էլ հակամարտության բանակցային գործընթացի շահերից չի բխում», – նշված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ուրբաթ ղարաբաղյան ուժերի դիրքերի ուղղությամբ արձակած հրթիռահրետանային հարվածի հետևանով զոհվել է ԼՂՀ ՊԲ–ի չորս զինծառայող։ Հինգշաբթի Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիյոն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ համատեղ սեպտեմբերի 24-ին առանձին հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները նաև երկու ԱԳ նախարարների հետ հանդիպում են ունեցել։

«Նախարարները համաձայնել են շարունակել նախապատրաստել նախագահների հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել մինչև այս տարեվերջ», – նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտման հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմը:

«Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումներ գործելու մեջ։ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները, մենք նաև Ադրբեջանին կոչ արեցինք նույնը անել», – նշված է փաստաթղթում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0