00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անչափահաս աղջիկը դպրոց կգնա բարուրը ձեռքին. երեխայի հորն ազատազրկում է սպառնում

© Photo : Unsplash / Ignacio CampoНоворожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ.–ին ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած, 1999թ. ծնված աղջկա հետ, փոխադարձ համաձայնությամբ, 2014 թվականի հուլիսի 10-ից սեռական հարաբերություններ է ունեցել, և նրանք շուրջ երկու շաբաթ Տավուշ գյուղում վարել են համատեղ ամուսնական կյանք, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ կետով («Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:

15-ամյա աղջկա հետ փաստացի ամուսնանալու ժամանակ Արմեն Հարությունյանը եղել է 29 տարեկան` գրեթե կրկնակի մեծ: Տավուշի մարզում բազմաթիվ են դեպքերը, երբ չափահաս երիտասարդն ամուսնանում է 15-ամյա աղջկա հետ:

«Նման որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցվում, կայանում են դատավարություններ, որոնք սովորաբար ավարտվում են ամբաստանյալին   պայմանական պատիժ նշանակելով:  ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով 2017 թվականից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դառնալու: 9-րդ դասարանն ավարտելուց հետո  շրջանավարտները կա՛մ պետք է ուսումը շարունակեն ավագ դպրոցներում, բուհերում, քոլեջներում, կա՛մ ուսումնարաններում:

Այդ մասին Տավուշի մարզպետարանում օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ պարտադիր 12-ամյա կրթությամբ իրենք «պարտադրում են ավելի լավ ապագայի հույս»: Սակայն Աշոտյանը չի ասել, թե 15 տարեկանում ամուսնացած, մեկ տարի անց մայրացած աղջիկներն ինչպես են 12-ամյա կրթություն ստանալու, նրանք դպրոցական կամ ուսանողական նստարանին նստելու  են նորածնի բարուրը գրկի՞ն»,– գրում է թերթը:

Լրահոս
0