ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը հայտնում է, որ ամերիկացի զբոսաշրջիկները, անկախ Կուբայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումից, չեն կարողանա այցելել Ազատության կղզի։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ ցանկացած «տուրիստական ակտիվություն» առայժմ արգելված է։ ԱՄՆ–ն Կուբա մեկնելու թույլտվություն է տալիս իր երկրի քաղաքացիների միայն որոշակի կատեգորիայի։
Նախքան Կուբայի և ԱՄՆ–ի թշնամական հարաբերությունները, կղզին ամերիկացիների համար «տուրիստական Մեքքա» էր համարվում։
ԱՄՆ–ն ուրբաթ կրկին թուլացրել է կեսդարյա պատմություն ունեցող առևտրային էմբարգոն Կուբայի նկատմամբ ։ Մասնավորապես չեղյալ են հայտարարվել մի շարք ուղևորություններ, դրամական փոխանցումներ, ընկերությունների ներկայացուցչային գրասենյակների բացումը Կուբայում, նավերի մուտքը նավահանգիստ։ Էմբարգոյի ամբողջական արգելքը վերացնելու համար կոնգրեսը պետք է իր համաձայնություն տա, իսկ կոնգրեսում այդ քայլի կողմնակիցներն առայժմ փոքրամասնություն են կազմում։
Կուբացիները դեռ երկար ժամանակ ամերիկյան զբոսաշրջիկների չեն տեսնի
© Sputnik / Олег Ласточкин
/ Բաժանորդագրվել
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Ամերիկայի քաղաքացիները չեն կարող զբոսաշրջիկի կարգավիճակով մեկնել Կուբա