00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի վրա են

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով` հասկանալի պատճառներով Ադրբեջանին դուր չի գալիս եվրոպական կառույցների ռեակցիան, մասնավորապես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, լրագրողների նկատմամբ դատավարությունների առումներով

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և եվրոպական կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները, կարելի է ասել, զրոյական մակարդակի վրա են, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան, փորձագետ Մանվել Ղումաշյանը:

Նա ընդգծեց, որ հասկանալի պատճառներով Ադրբեջանին դուր չի գալիս եվրոպական կառույցների ռեակցիան, մասնավորապես՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, լրագրողների նկատմամբ դատավարությունների առումներով:

«Բայց մյուս կողմից էլ Եվրոպան, բնականաբար, չի ցանկանա մինչև վերջ խզել կապերը: Քննադատելով Ադրբեջանին՝ այն կաշխատի գոնե մի թույլ օղակ պահել», — նշել է նա:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ, բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը այցելել է Ադրբեջան: Ադրբեջանամետ գործչի այս այցը քաղաքագետը դիտարկում է հենց այդ համատեքստում:

«Կարծում եմ` այստեղ որևէ այլ բան փնտրել չի կարելի: Սա կարելի է դիտարկել որպես ժեստ Եվրոպայի կողմից, որ չենք ցանկանում վերջնականապես խզել հարաբերությունները, և ինչպես ընդունված էր ասել՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է», — մեկնաբանել է քաղաքական վերլուծաբանը:

Նրա կարծիքով` Եվրոպայի և Ադրբեջանի հարաբերությունները նման են ծնող-երեխա հարաբերություններին:

«Երբ երեխան չարություն է անում, ծնողը, բնականաբար, պատժում է, նախատում, բայց միաժամանակ կապը չի կտրում նրա հետ: Եվրոպան ասում է՝ իմ սկզբունքներից ելնելով՝ քննադատում եմ քեզ, որովհետև դու այս և այն չափանիշներին հակառակ գործողություններ ես անում, բայց վերջնականապես կորած չես ինձ համար, այդ իսկ պատճառով պահում եմ որոշակի նվազագույն հարաբերություններ», — պատկերավոր նկարագրել է Ղումաշյանը:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև հարաբերություններում մենք պետք է դիտորդի դեր ունենանք:

«Հենց մեր շահերից ելնելով՝ մենք պետք է ընդհանրապես ռեակցիա չտանք: Մյուս կողմից էլ հասկանում ենք, որ Ադրբեջանի և միջազգային կառույցների միջև հարաբերությունների խզումը բերում է նաև Ադրբեջանի դիրքորոշման սրացմանը մեր նկատմամբ, որովհետև այդ  կառույցների հետ կապերը լրացուցիչ լծակներ են: Եվ պատահական չէ կապը սահմանային լարվածության և եվրոպական կառույցների հետ հարաբերությունների վատթարացման միջև: Դրանք փոխկապակցված են», — վստահեցնում է քաղաքական վերլուծաբանը:

Լրահոս
0