00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ չեմպիոն Շավարշ Կարապետյանը կօգնի իմունոդեֆիցիտով երեխաներին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցШаварш Карапетян
Шаварш Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վազքի մասնակիցները աջակցում են առաջնային իմունոդեֆիցիտով և իմունիտետի այլ խախտումներով երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Անվանի խորհրդային մարզիկ, ստորջրյա լողի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը մեդալներ կհանձնի «Աշնանային որոտ Kids&Girls» վազքի մասնակիցներին։

Վազքը նախատեսված է սեպտեմբերի 12–ին Մոկսվայի Մեշչերսկի զբոսայգում։ Հայտնի լողորդը մարզիկներին կհանձնի «Իմունիտետի չեմպիոն» հատուկ մեդալները։

Վազքի մասնակիցներն աջակցում են առաջնային իմունոդեֆիցիտով և իմունիտետի այլ խախտումներով երեխաներին. վազքին գրանցվելու համար մարզիկները գումարները փոխանցում են «Արևածաղիկ» հիմնադրամ, որն օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին։ Լայնածավալ մարզական միջոցառման կազմակերպիչները նախատեսում են, որ միջոցառմանն ավելի քան 600 երեխա կմասնակցի։

«Յուրաքանչյուր մարդ ժամանակի հետ դառնում է բարեգործ։ Բարեգործությունն արվեստ է, յուրաքանչյուր մարդու հոգևոր ճանապարհի և զարգացման մաս։ Ես կասեի, որ բարեգործությունը ոգեշնչում է»,– նշել է Կարապետյանը։

Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել էր արտակարգ պատահարի իրական դերակատարը. նա 10 մետր խորության մեջ կոտրել էր Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ապակին և օգնել ավելի քան 20 ուղևորներին դուրս գալ ափ։

1980–ականներին Կարապետյանը հեռացել է սպորտից։ 1991թ.–ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է բիզնեսով։ Հիմնադրել է «Շավարշ Կարապետյանի բարեգործական հիմնադրամը», որի նպատակն է աջակցել Ռուսաստանում ստորջրյա սպորտի զարգացմանը։ 2010 թ.–ին Կարապետյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 24–ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Առաջնային իմունոդեֆիցիտն իմունիտետի գենետիկ խախտում է, որի դեպքում երեխայի օրգանիզմն անպաշտպան է շրջակա միջավայրի նկատմամբ և ցանկացած վարակ կարող է մահացու լինել։ Աջակցող թերապիա նշանակելուց հետո երեխաները կարող են սովորական կյանք վարել. ոչ միայն սովորել դպրոցում, այլ նաև վազել համարյա ցանկացած տարածություն։ Սակայն դեղերի բարձր արժեքը ծնողներին ընտրություն չեն թողնում. միջոցները հավաքում են բարեգործները։

Լրահոս
0