ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում շնորհավորել է ՀՀ արդարադատության նորանշանակն նախարար Արփինե Հովհաննիսյանին նշանակման առթիվ։
«Առաջին անգամ եք մասնակցում կառավարության նիստին, ինչի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ մաղթել արդյունավետ աշխատանք», – ասել է Աբրահամյանը։
ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հովհաննիսյանը առաջին կինն է, ով գլխավորում է ՀՀ արդարադատության նախարարությունը` այդ պաշտոնում փոխարինելով Հովհաննես Մանուկյանին։