00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ սպասել Պուտին-Սարգսյան հանդիպումից

Բաժանորդագրվել
Կարելի է ենթադրել, որ երկու երկրների ղեկավարների քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան, որտեղ սեպտեմբերի 7-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում ծայրահեղ լարված է, կարելի է ենթադրել, որ երկու երկրների ղեկավարների քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Դա է հուշում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ բոլորովին վերջերս Ադրբեջան կատարած այցը, որտեղ նա հանդիպել էր Էլմար Մամեդյարովի և Իլհամ Ալիևի հետ:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան խստորեն անհանգստացած է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակով և, ինչպես անցած տարվա օգոստոսին, պատրաստվում է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ տարածաշրջանի թեկուզ և հարաբերական կայունությունը վերականգնելու համար:

Այս լուրը չի կարող չոգևորել Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել ցանկացող ցանկացած ուժի, այդ թվում՝ նաև ՀՀ իշխանություններին: Վերջին շրջանում պաշտոնական Երևանը քիչ ջանք չի ներդրել դիվանագիտական ճանապարհներով Բաքվին խաղաղություն պարտադրելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազում հանդիպումներ են կայացրել երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների՝ այդ թվում նաև ՌԴ դեսպանի հետ: Զուգահեռաբար հայկական կողմը պատրաստության բարձր աստիճանի է բերել բանակը՝ ստիպված լինելով շարունակաբար պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Եվ ահա այս իրավիճակում նորից առաջանում է այն գործոնը, որը ուղիղ մեկ տարի առաջ հնարավոր դարձրեց հայ-ադրբեջանական նոր պատերազմի կանխումը՝ ռուսական միջնորդությունը:

Այն, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, փակուղում է հայտնվել, վաղուց հայտնի փաստ է: Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհրաժեշտ է լրացուցիչ օժանդակություն, որը միջնորդները կարող են ստանալ բացառապես համանախագահ երկրների ղեկավարների կողմից:

Սակայն հետխորհրդային տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը բավական ժամանակ խոչընդոտում էր նման հնարավորության իրագործումը, ինչն օր օրի ավելի իրական է դարձնում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգը:

Օգտվելով միջազգային խառը իրավիճակից՝ պաշտոնական Բաքուն արդեն իսկ խոշորացրել է հայկական զինուժի և բնակավայրերի դեմ կիրառվող զինատեսակի տրամաչափը՝ բնականաբար ստիպելով հայկական կողմին համարժեք գործողություններ ձեռնարկել: Ահա ռազմաքաղաքական այս իրավիճակն է, որ անչափ մեծ սպասելիքներ է ձևավորում սեպտեմբերի 7-ին կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպումից:

Ռուսաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը ձգտելու է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերություններում բավական դրական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ նաև երկրի պաշտպանության ամրապնդման ոլորտում, այնուամենայնիվ մի շարք խնդիրներ դեռևս շարունակում են մտահոգել հայկական կողմին: Խոսքը, առաջին հերթին, վերաբերվում է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, հատկապես` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն: Ինչպես հայտնի է, Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Լավրովը կրկին հրավիրել է այդ պետության ներկայացուցիչներին մասնակցելու Russia Arms Expo (RAE) 2015 ռազմական արտադրության ցուցահանդեսին: Բացի այդ, ռուսական տարբեր փորձագետներ շարունակում են մամուլում խոսել ինչպես Ադրբեջանին կրկին զենք վաճառելու, այդպես էլ այդ երկրում ռուսական նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու հնարավորության մասին: Ադրբեջանի հետ լարվածության ներկայիս աստիճանի ֆոնին, նման երևույթները չեն կարող չանհանգստացնել պաշտոնական Երևանին: Հատկապես եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին զսպելու ռուսական ռեսուրսն անցած տարի բավարարեց միայն մի քանի ամսվա համար:

Այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահի հետ փորձելու է մշակել կայուն և երկարատև խաղաղության ծրագիր: Ներքաղաքական լուրջ զարգացումների նախաշեմին կանգնած Հայաստանի համար այս պահին հետաքրքիր են միայն երկարատև նախաձեռնություններն ու ռազմավարական դաշնակցի իրական աջակցությունը: Առանց, այսպես ասած, «բիզնես շահերի» և հավասարակշռված մոտեցումների:

Հաշվի առնելով այն զարգացումները, որոնց այսօր ականատես ենք լինում նաև Հարվային Կովկասի հարակից տարածաշրջաններում, պետք է սպասել, որ պաշտոնական Մոսկվան իրապես ամեն ինչ կանի այս տարածաշրջանի կայունությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար: Ռուսաստանն այսօր կանգնել է ոչ միայն Մերձավոր Արևելքում և Կասպյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության կորստի իրական վտանգի առջև, այլև բախվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից բխող վտանգին: Ընդ որում՝ սեփական տարածքում: Ռուսաստանում գիտակցում են Հարավային Կովկասում նախապատրաստվող պայթյունի հետևանքները ողջ տարածաշրջանի համար: Այդ իսկ պատճառով նախագահ Պուտինը որոշել է օր առաջ ներգրավվել այդ ճգնաժամը կանխելու գործընթացին՝ որպես առաջին քայլ Մոսկվա հրավիրելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0