00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ի արժույթներն արժեզրկման փուլում են

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆինանսական իշխանություններն առայժմ ակնհայտորեն չեն պատրաստվում արժույթն ազատ լողի բաց թողնել և արժութային ինտերվենցիաներ են իրականացնում ազգային արժույթի փոխարժեքը պահելու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. 2014 թվականի վերջին, 2015 թվականի սկզբին ռուսական ռուբլու կտրուկ թուլացումից հետո ԱՊՀ երկրների մյուս արժույթների արժեզրկման հարցը միայն ժամանակի խնդիր էր:

2014 թվականի վերջին կտրուկ նվազեց հայկական դրամի փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ, բելառուսական ռուբլին դե ֆակտո արժեզրկվեց 30 տոկոսով (պաշտոնապես բելառուսական ռուբլու փոխարժեքը չէր նվազել, բայց 30-տոկոսանոց հարկ էր ներդրվել արտարժույթ գնելու համար):

2015 թվականի գարնան վերջին-ամռան սկզբին ռուսական ռուբլին սկսեց արժևորվել, և Համագործակցության երկրներում նոր արժեզրկում, կարծես, արդեն չի լինի:

Բայց էներգակիրների շուկայի անբարենպաստ իրավիճակը կտրուկ թուլացրեց ռուբլին (գումարած ռուսական իշխանությունների առջև ծառացել է բյուջեն լցնելու հարցը, իսկ թույլ ռուբլին օբյեկտիվորեն ձեռնտու է դրա համար): Եվ ահա հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկման նոր ալիքն իրականություն դարձավ:

Նախօրեին Ղազախստանի ազգային բանկը, որը, Համաշխարհային բանկի տվյալներով, ազգային արժույթի փոխարժեքը պահելու համար միայն 2015 թվականին ծախսել է 17 մլրդ դոլար, որոշել է տենգեի համար ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն սկսել:

Ազատ տենգեի դրական և բացասական կողմերը

Եթե օբյեկտիվ նայենք, ապա ղազախական տենգեի արժեզրկումը վաղուց էր հասունացել` ՂՀ հիմնական արտահանման ապրանքների` էներգակիրների և մետաղների գները հայտնվեցին երկարատև նվազման գոտում, կտրուկ նվազեց դեպի Ղազախստան արժութային մուտքերի ծավալը:

Բացի այդ, թանկ տենգեն հարվածում էր ղազախ ապրանքարտադրողների շահերին երկրի ներսում` ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով ապրանքները սպառողների համար առավել հասանելի դարձան Ղազախստանում:
 
Աստանան ԵՏՄ-ի շրջանակում բարձրացրեց մի շարք ռուսական ապրանքների ներկրումից սեփական ներքին շուկան պաշտպանելու հարցը: Նման դիրքորոշումը կարող էր ազդել այդ ինտեգրացիոն միության հիմքերի վրա:
 
Տենգեի արժեզրկումը պետք է լրջորեն ազդեր ՂՀ-ի քաղաքացիներում կուտակումների վրա (ինչպես դա կատարվեց ԱՊՀ մյուս երկրներում), և Ղազաստանի իշխանությունները գնացին շատ լուրջ քայլի` բնակչության շահերը պաշտպանելու համար, նախագահի հանձնարարականով «ստեղծվեց հանձնաժողով, որը մշակում է տենգեով դեպոզիտներում պահվող փողերի փոհատուցմամբ: Ֆիքսում ենք այն փոխարժեքը, հաշվի վրա մինչև մեկ մլն տենգե մնացորդների գումարներ»,- ասաց ինքը` Նազարբաևը:

Այսինքն, դա վերաբերում է մինչև մեկ միլիոն տենգե գումարի մնացորդով դեպոզիտներին` մոտ 4 հազար դոլար ըստ փոխարժեքի:
 
Եթե մինչև օգոստոսի 20-ը մեկ դոլարն արժեր մոտ 190-193 տենգե, ապա արժեզրկումից հետո ՂՀ ազգային արժույթը մեկ նվազում էր մինչև 225 տենգե՝ 1 դոլարի դիմաց, մեկ բարձրանում էր մինչև 218,61 տենգե:
 
 Տենգեն այժմ աջակցության նոր մակարդակ է փնտրում, իսկ ՂՀ Ազգային բանկն առայժմ ակնհայտ չի ցանկանում միջամտել այդ գործընթացին: Երկրի մոնետար իշխանություններն այժմ այլ խնդիր ունեն` գնաճի կտրուկ աճ թույլ չտալ արժեզրկումից հետո:

Երկրում առայժմ գների կտրուկ աճ չկա, բայց պետք է հիշել, որ Ղազախստանի սպառողական շուկան կախված է ներկրումից, և նույնիսկ այն ապրանքները, որոնք արտադրվում են երկրի ներսում, ներկրման մեծ բաղկացուցիչ ունեն:

Ընդ որում` ԵՏՄ-ի համար արժեզրկումից ունեցած շահն ակնհայտ է` վերացել է ՌԴ-ի և ՂՀ-ի միջև առևտրային պատերազմի սպառնալիքը, այժմ երկրներն իրենց ֆինանսական գործողությունները համակարգելու հնարավորություն են ստացել:
 
Բելառուսական ռուբլին տատանվում է ռուսականի հետ
 
Ինչպես արդեն ասվեց, 2014 թվականի վերջում Բելառուսի իշխանությունները ռուսական ռուբլու կտրուկ թուլացումից հետո ստիպված էին դե ֆակտո արժեզրկել նաև բելառուսական ռուբլին:

Մինչև ռուսական արժույթի թուլացման նոր փուլը համեմատաբար կայուն էր նաև բելառուսական ռուբլին: Բայց ՌԴ արժութային շուկաներում կատարված իրադարձություններն ուղղակիորեն ազդեցին նաև բելառուսակն ռուբլու կայունության վրա` ԲՀ-ում դոլարը վերջին շաբաթների ընթացքում թանկացավ ավելի քան տասը դոլարով:

Կարծես թե, Բելառուսում նախագահական ընտրությունների նախօրեին երկրի իշխանություններն ամեն կերպ պետք է պահեին ազգային արժույթի փոխարժեքը (ճիշտ է՝ այդ դեպքում էլ ավելի հզոր արժեզրկման ալիքը կծածկի հանրապետությունն անմիջապես ընտրություններից հետո):

Բայց ինչպես հայտնեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «մենք արհեստականորեն չենք զսպելու ազգային արժույթի փոխարժեքն այլ արժույթների նկատմամբ: Եվ չենք անում դա: Եթե սկսենք զսպել կամ այդպիսով զսպել գնաճը, օգնել ինչ-որ կերպ (այն ժամանակները չեն), կրկին կհանգենք նրան, որ ստիպված կլինենք միանվագ արժեզրկել արժույթը 30 տոկոսով»:

Եվ դատելով ամենից՝ արժութային շուկան ընդունեց հետևյալ դիրքորոշումը` տարադրամի փոխանակման կետերի շուրջ խուճապ չստեղծվեց, և այժմ բելառուսական ռուբլին, ռուսականին հետևելով, մի փոքր արժևորվել է դոլարի նկատմամբ:
 
Բելառուսական էժան ռուբլին պետք է օգնի երկրի իշխանություններին լուծել չափազանց կարևոր խնդիր` նվազեցնել ձեռնարկությունների պահեստային պաշարները և «ապասառեցնել» դրանցում ներդրված միջոցները:

Եթե դա հաջողվի է անել (նախևառաջ, ռուսական շուկայի հաշվին), ապա արդյունքը նկատելի կլինի գործնականորեն յուրաքանչյուր բելառուսական ընտանիքում:
 
Այս տարվա հուլիսին պահեստային պաշարների նվազման գործընթացն արդեն սկսվել է, բայց բելառուսական արժևորված ռուբլին (չնայած սպառողների համար դրա բոլոր դրական կողմերին) կարող է լրջորեն դանդաղեցնել այդ գործընթացը:
 
Եվ իհարկե, ինչպես բազմիցս ասվել է, առաջիկա ամիսներին բելառուսական ռուբլու փոխարժեքը հիմնականում կախված կլինի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վարկի տրանշից: Հիմնադրամի պատվիրակությունը վերջերս եղել է Մինսկում, բայց ԿԶԵՀ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանում ԲՀ վարկի հատկացման հավանականությունն առաջիկա ամիսներին:
 
Համակարգումը ԵՏՄ շրջանակում
 
Ռուսական ռուբլու և ղազախական տենգեի տուլացումից հետո դոլարի նկատմամբ էժանացավ նաև ԵՏՄ մյուս անդամ Ղրղըզստանի արժույթը:

Ղրղըզական սոմի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեց մինչև նվազագույն մակարդակ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում:
 
Երկրի մոնետար իշխանությունները փորձում էին արժեզրկումը սահուն դարձնել, և Ղրղըզստանի Ազգային բանկն իր պահուստներն օգտագործում էր արժույթը պահելու համար: Տարեսկզբին դոլարի արժեքը կազմում էր 58.1 սոմ, իսկ այժմ Բիշքեկի փոխանակման կետերն ամերիկյան արժույթը գնում են ավելի քան 64 սոմով, իսկ վաճառում են մեկուկեսով ավելի թանկ:
 
Ղրղըզստանը մեծապես կախված է սպառողական ապրանքների, նախևառաջ, պարենամթերքի ներկրումից, և, ցավոք, Ռուսաստանից և Ղազախստանից ներկվող ապրանքները կթանկանան:
 
Իհարկե, ոսկու` հանրապետության հիմնական արտահանողական ապրանքների մեկի ղրղըզ արտադրողները կարող են որոշակի շահ ունենալ թանկարժեք մետաղի արդյունահանման արժութային ինքնարժեքի նվազման հաշվին:
 
Նախորդ տարվա վերջում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո դոլարի նկատմամբ գրեթե 20 տոկոս կորցրեց նաև հայկական դրամը:

Արտաքին առևտրի ծավալների` 20,6 տոկոսով (մինչև 2,2 միլիարդ դոլար) կրճատվելու և հայ քաղաքացիների փոխանցումների` 30,5 տոկոսով (տարեկան մինչև 537,1 միլիոն դոլար) նվազման հետևանքով հայկական դրամի արժեզրկումը, թող ոչ այդքան արագ, բայց շարունակվում է:
 
Դրամի իրավիճակն ավելի դրամատիկ կլիներ, եթե հայ քաղաքացիները ԵՏՄ շրջանակում չունենային ռուսական աշխատաշուկայի ազատ հասանելիություն: Թեև ռուսական արժույթի հետ կապված իրավիճակում այդ փոխանցումները դոլարով ավելի են պակասում:
 
Այսպիսով, ռուսական ռուբլու կայունացումն ամենաուղղակի կերպով կազդի նաև Հայաստանի արժույթի շուկայի վրա:

Իսկ մինչ այդ ԱՄՆ դոլարն օգոստոսի 27-ին Հայաստանում հասել է նոր առավելագույնի` այն արժե 484,7 դրամ: Երկրի ֆինանսական իշխանություններն առայժմ ակնհայտորեն անպատրաստ են թողնել դրամն ազատ լողի և արժութային ինտերվենցիաներ են իրականացնում ազգային արժույթի փոխարժեքը պահելու համար:

Վերջին տարվա արժեզրկման գործընթացները Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղըզստանում և Հայաստանում անխուսափելիորեն դիտորդներին շատ կարևոր եզրակացության են տանում` ԵՏՄ բոլոր անդամները պետք է շտապ փնտրեն իրենց արժութադրամային քաղաքականությունների համակարգման մեխանիզմներ:

Եվ հիմքեր կան հուսալու, որ վերջին տարվա փորձն իզուր չէր` «Եվրասիական տնտեսական միության երկրների էկոնոմիկայի նախարարությունների և ազգային բանկերի ղեկավարները ծրագրում են շուտով դրամավարկային և բյուջետային համակարգված քաղաքականությունների մշակման խորհրդակցություն անցկացնել»,- ասել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին:
 
Որքան էլ հակասական է, բայց արժութային ճգնաժամը կարող է միայն արագացնել ինտեգրումը ԵՏՄ շրջանակում, իհարկե այն դեպքում, եթե դրա մասնակիցները պահեն ընդհանուր մոտեցումները:
 
Մանաթ և գրիվնա
 
Փորձագետները նաև խոսում են առաջիկա ամիսներին ադրբեջանական մանաթի և ուկրաինական գրիվնայի արժեզրկման մեծ հավանականության մասին:
 
Ադրբեջանի ԿԲ-ն այս տարվա փետրվարի վերջին նավթի գների կտրուկ անկումից հետո արդեն մեկ արժեզրկում է կատարել: Այն ժամանակ ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը միանվագ նվազեցվել է միանգամից ավելի քան 33 տոկոսով:

Ադրբեջանի ֆինանսական իշխանությունները (ինչպես Ռուսաստանինն ու Ղազախստանինը) կարծում են, որ նավթի և գազի գների նվազումը ժամանակավոր երևույթ է: Բայց համաշխարհային շուկայի իրողություններն ավելի կոշտ են` ածխաջրածինների գները շարունակում են նվազել:

Եվ այժմ Ադրբեջանի ԿԲ-ն կանգնած է նույն երկընտրանքի առաջ, ինչ Ղազախստանի ազգային բանկը` շարունակե՞լ ծախսել ոսկու արժութային պահուստներն (բայց այդ պահուստներն անվերջ չեն) ազգային արժույթի փոխարժեքը պահելու համար, թե՞ գնալ մանաթի արժեզրկման քայլերի:

Այստեղ ընտրությունը, նախևառաջ, որոշվում է ոչ թե տնտեսությամբ, այլ քաղաքականությամբ: Բայց մի բան պարզ է` Ադրբեջանի ֆինանսական իշխանությունների ժամանակը նման կարևոր որոշումներ կայացնելու համար գնալով քչանում է:
 
Կիևի ներկայիս իշխանություններն այժմ սիրում են խոսել գրիվնայի կայունության մասին (թեև ուկրաինական արժույթի փոխարժեքը 2014 թվականին երկրի իշխանափոխությունից հետո մեկ դոլարի դիմաց 8,6- 8,9 գրիվնայից ընկել է մինչև մոտ 23):
 
Բայց գրիվնայի ներկայիս կայունությունը միայն արտաքին բնույթ է կրում:

Եվ դա երկու հիմնական պատճառ ունի` նախևառաջ, ուկրաինացի քաղաքացիների մեծ մասն արժույթ գնելու միջոցներ չունի, բոլոր եկամուտներն ուղղվում են ընթացիկ սպառման: Երկրորդ, կտրուկ նվազում են ուկրաինական արտահանումից ստացվող եկամուտները:

Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար, նախկին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի կարծիքով, «Ուկրաինան հումքի նույնպիսի արտահանող է, ինչպիսին Ռուսաստանը: Պարզապես, մենք արտահանում ենք ոչ թե նավթ և գազ, այլ հանքաքար, մետաղագործական և գյուղատնտեսական արտադրանք: Եվ այդ ապրանքների գներն այժմ նվազում են այնպես, ինչպես մյուսներինը: Բացի այդ, չինական և ռուսական շուկաների ֆինանսական ցնցումները, այդ երկրների տնտեսական վիճակի վատացումը նշանակում է, որ այժմ այնտեղ կգնեն ավելի պակաս ներկրված արտադրանք, այդ թվում` ուկրաինական: Բայց չէ՞ որ Ռուսաստանը և Չինաստանը մեր խոշորագույն առևտրային գործընկերներն են: Ըստ էության, Ուկրաինան իր ապրանքը վաճառելու ուրիշ տեղ չունի: Եվրոպային ուկրաինական ապրանքները պետք չէն, ինչի մասին խոսում է դեպի ԵՄ ռաջին կիսամյակում 35,6 տոկոսով արտահանման կրճատումը»:

Ուկրաինական գրիվնայի արժեզրկման նոր ալիքի պատճառ կարող է դառնալ ցանկացած քիչ թե շատ կարևոր իրադարձություն` ԱՄՀ–ի կողմից վարկի նոր տրանշի հատկացման հետ կապված խնդիրները։

Եվ դժվար է խոսել ուկրաինական արժույթի կայունության մասին առանց ԵՏՄ երկրներ, առաջին հերթին` ՌԴ, Ուկրաինայի իրականացրած արտահանման վերականգնման։

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, ազգային արժույթի արժեզրկումը, բացական հետևանքների հետ մեկտեղ, (առաջին հերթին բնակչության կենսամակարդակի նվազումը) նաև դրական է ազդում արտահանման ավելացման համար։

Սակայն արդյո՞ք ԱՊՀ երկրները կկարողանան խուսափել անվերահսկելի արժեզրկումից, և ազգային արժույթների թուլացում արդյո՞ք չափազանց բարձր արժեզրկում չի առաջացնի (ինչն անհնար է դարձնում տնտեսական աճը)։ Այս հարցերը դեռևս պատասխան չունեն։

Ինոկենտի Ադյասով, քաղաքական փորձագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0