00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է սպանել էքստրասենսին

Բաժանորդագրվել
Հանգուցյալի ծանոթները, նրա մասին խոսելիս, բնութագրում են որպես հաճելի, շփվող կին և լավ մարդ: Մաջնունյանի ֆեյսբուքյան էջում մարդիկ անկեղծ ցավակցություն են հայտնում նրա մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայտնի էքստրասենս, հիրոմանտ և գուշակ Անի Մաջնունյանի սպանության տեղեկությունը ցնցել է հայ հասարակությանը և բուռն քննարկումների պատճառ դարձել համացանցում:

Օգոստոսի 5-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վեցերորդ զգայարան» շոուի մասնակիցներից մեկին սպանված են գտել սեփական տանը, ընդ որում` նրան սպանել էին բացառիկ դաժանությամբ: Մարմնի վրա դատաբժշկական փորձագետները 58 մարմնական վնասվածք էին հայտնաբերել։ Դիակի զննությամբ հայտնաբերվել էր դանակի շեղբ՝ մարմնի մեջ։

Սպանության մեջ կասկածվում է «Յանուս» հայկական թատրոնի տնօրեն, 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Երևանի Նոր Նորք թաղամասում, բայց գրանցված է Խարբերդում:

Քննչական մարմիններն, ամենայն հավանականությամբ, դատարանին միջնորդություն կներկայացնեն նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Սպանված կնոջ բնակարանը տակնուվրա էր արված, տարբեր կողմեր էին նետված կահույքի դարակները, հագուստը և այլ իրեր թափթփված էին սենյակով մեկ:

Ի դեպ, հատկանշական է, որ բացի ոստիկաններից և քննիչներից, դեպքի վայր էր ժամանել Երևանի ոստիկանապետ, գեներալ մայոր Աշոտ Կարապետյանը:
Հանգուցյալի ծանոթները նրա մասին խոսելիս՝ բնութագրում են  որպես հաճելի, շփվող կին և լավ մարդ: Մաջնունյանի ֆեյսբուքյան էջում մարդիկ անկեղծ ցավակցություն են հայտնում նրա մահվան կապակցությամբ:

Նա հայտնի հիրոմանտ էր, գուշակ, զբաղվում էր այլընտրանքային բժշկությամբ:

Եվ այսպես, ու՞մ էր խանգարում էքստրասենսը

Սպանության վարկածներ

Արդեն հաջորդ առավոտյան համացանցում զանազան վարկածներ էին պտտվում` կենցաղային վեճից մինչև քաղաքական պատվեր այն անձանցից, որոնց նա «ոչ այդքան պայծառ ապագա» էր գուշակել:

Սակայն քննիչները պաշտոնապես որևէ աշխատանքային վարկածներ դեռ չեն հայտնել: Գլխավոր կասկածյալին արդեն ձերբակալել են իրավապահ մարմինները: Ենթադրվում է, որ նա ցանկացել է թալանել Մաջնունյանին, սակայն հարևանները պնդում են, որ էքստրասենսն առանձնապես շռայլ կյանքով չէր ապրում:

Սպանության դաժանությունն ակամայից հանգեցնում է այն մտքին, որ հիրոմանտի ենթադրյալ դահիճը հոգեպես անհավասարակշիռ մարդ է եղել կամ դա կատարվել է սիրո հողի վրա:

Տաք հետքերով

Փաստն այն է, որ ոստիկանությունն արդեն կասկածյալ ունի, սակայն հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են: Մնում է ենթադրություններ անել և սպասել քննության արդյունքներին:

Լրահոս
0