00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շուկայում վրացական ապրանքների հնարավոր էմբարգոն լուրջ հարված կհասցնի Վրաստանի տնտեսությանը. վրացագետ

город Тбилиси
город Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի արտադրողների համար որոշակիորեն դժվար է մրցակցել եվրոպական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վրաստանի եվրաինտեգրման արդարացված կամ չարդարացված լինելն այժմ դժվար է ասել,  քանի որ և եվրոպական կողմը, և Վրաստանի ղեկավարությունը հնչեցրել են,  որ եվրաինտեգրումը տևական գործընթաց է, և դրա արդյունքներն անմիջապես տեսնելն անհնար է:  Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  Վրաստանի հարցերով փորձագետ Նարեկ Մինասյանը, գործընթացը ժամանակատար է, քանի որ խոսքը տնտեսական ասպեկտի մասին է:

«Տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք երկարաժամկետ կտրվածքով միայն կարող են ցույց տալ իրենց արդյունքները: Եվ այո, վրացի արտադրողների համար  որոշակիորեն  դժվար է մրցակցել եվրոպական շուկայում, սակայն տեղի են ունենում չափորոշիչային փոփոխություններ, մաքսային գործընթացների դյուրացումներ, ինչի արդյունքում, այնուամենայնիվ, ապահովվում է վրացական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա»,-նշել է փորձագետը: Թե որքանո՞վ վրացիներին կհաջողվի մրցունակ լինել եվրոպական շուկաներում, Մինասյանը դժվարանում է ասել, սակայն կարծում է, որ երկարաժամկետ կտրվածքում հնարավոր կլինի հաղթահարել այդ խնդիրը:

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներից մեկին, որը վերաբերում է Ղրիմից և Սևաստոպոլից ապրանքների ներմուծման արգելքին: Արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարեց, որ առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝պատասխան պատժամիջոցներ է կիրառելու իր դեմ սահմանափակումներ կիրառող երկրների դեմ:  Վրացագետն ընդգծում է, որ Վրաստանի հասարակական շրջանակներում սա որոշակի մտահոգությունների տեղիք տվեց:  «Մասնավորապես՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հնարավոր է Ռուսաստանը կրկին էմբարգո սահմանի վրացական որոշ ապրանքատեսակների նկատմամբ: Այդ ամենն առավել իրատեսական դարձավ, երբ  «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարեց, որ վրացական գինեգործական ընկերությունները պարբերաբար խախտում են տեխնոլոգիաները, իսկ վերահսկիչ մարմինները չեն վերահսկում թողարկվող արտադրանքն ինչպես հարկն է»,-ասել է բանախոսը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվել էր, որ 45 արտադրողի մոտ տասը խմբաքանակ չի համապատասխանում նորմատիվային պահանջներին: Վրացագետը սա լուրջ հիմք է համարում ռուսական կողմի համար՝ վրացական գինիների ներմուծումը Ռուսաստան արգելելու համար: «Սա, իրոք, մտահոգիչ է վրացական կողմի համար, քանի որ անկախ նրանից, որ վերջին տարիներին վրացի գինեգործները փորձում էին այլընտրանքային շուկաներ գտնել, այնուամենայնիվ, ռուսական շուկան վրացական գինու իրացման հիմնական շուկաներից է, և այս սահմանափակումները լուրջ հարված կհասցնեն Վրաստանի տնտեսությանը»,-համոզմունք է հայտնել Նարեկ Մինասյանը:

Լրահոս
0