00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցային գործընթացում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվել

Բաժանորդագրվել
Այսօր արդեն տեղեկություններ են տարածվում հայ-ադրբեջանական բանակցային նոր փուլի սկզբնավորման հնարավորությունների, աբխազական երկաթգիծը բացելու հեռանկարի և տարածաշրջանի համար այլ կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Անցնող ամառը բավական ակտիվ էր աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից: Ուկրաինական ճգնաժամի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին գումարվեցին Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ավարտը, Իսլամական պետության գործունեության ակտիվացումը, սիրիական հակամարտության խորացումը, Շանհայան կազմակերպության նոր թափը և այլն:

Անգամ մեր տարածաշրջանում երկար ժամանակ փակուղում գտնվող գործընթացները, կարծես նոր շունչ ստացան՝ որոշակի սպասելիքներ առաջացնելով Հարավային Կովկասի պետությունների համար: Այսօր արդեն տեղեկություններ են տարածվում հայ-ադրբեջանական բանակցային նոր փուլի սկզբնավորման հնարավորությունների, աբխազական երկաթգիծը բացելու հեռանկարի և տարածաշրջանի համար այլ կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների մասին։ Ակնհայտ է, որ աշխարհը գտնվում է գլոբալ վերափոխումների շրջանում և այդ գործընթացներում նոր ու ավելի կարևոր նշանակություն են ստանում խոշոր տերությունների և ուժային կենտրոնների փոխգործակցության հեռանկարները տարբեր տարածաշրջաններում։ Խոսքը հատկապես վերաբերում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մոտեցումներին ու ազդեցությանը այս կամ այն հարցին։ Վերջին ամիսների փորձը ցույց տվեց, որ չնայած բոլոր առկա խնդիրներին, Վաշինգտոնն և Մոսկվան կարող են համատեղել ջանքերը և ընդունելի լուծումներ գտնել այնպիսի կարևոր հիմնախնդիրների համար, ինչպիսին օրինակ Իրանի միջուկային ծրագիրն է։

Заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян - Sputnik Արմենիա
Իրանագետ. Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ
Սա շատ լավ լուր էր Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության գոտում գտնվող տարածաշրջանների ու պետությունների համար։ Այն կոնֆլիկտային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և այդ ընթացքում Կրեմլի ու Սպիտակ տան աջակցությունն ունենալու հույսեր է առաջացնում։ Հայերիս համար այս հանգամանքն առավել ևս կարևոր է, քանի որ տարիներ շարունակ ռուս-ամերիկյան համագործակցությունը հանդիսացել է տարածաշրջանային անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր են թե՛ առաջինի և թե՛ երկրորդի համար: Այդ իսկ պատճառով Մոսկվան ու Վաշինգտոնը  ամեն ինչ արել են՝ զսպելու համար հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի վերսկսումը: Ավելի քան երկու տասնամյակ այս պետությունները, ինչպես նաև Եվրամիության շահերը ներկայացնող Ֆրանսիան, ակտիվ ներգրավված են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Ավելին՝ ԵԱԿՀ Մինսկի խումբը նրանք վերածել էին այնպիսի փակ ակումբի, որտեղ հնարավոր է առանց կողմնակի ազդեցությունների համաձայնեցնել Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում:
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Հայկական կողմին կարող է ձանձրացնել Ադրբեջանին զսպելու հանգամանքը
Ամեն ինչ լավ էր մինչ ուկրաինական ճգնաժամի հասունացումը: Ցավոք, այնտեղի զարգացումները որոշ ժամանակ բացասական ազդեցություն ունեցան նաև Հարավաին Կովկասում ռուս-ամերիկյան համագործակցության վրա: 2013 թվականի վերջից մեր տարածաշրջանում երկու այս պետությունները գրեթե չէին համագործակցում, ինչը մեծացրել էր հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը: Հիմա սակայն կողմերը վերադառնում են նախկին համաձայնությունների և պայմանավորվածությունների դաշտ: Այդ մասին վերջերս ռուսական Վեդոմոստի թերթին տրված հարցազրույցում հայտարարել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները մերձեցնում են Ռուսաստանի և ԱՄՆ–ի շահերը: Մեր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելուն ուղղված ռուս-ամերիկյան համագործակցության վերսկսման հերթական ապացույցներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է և Մոսկվայում ու Վաշինգտոնում համանախագահների հետ անցկացված քննարկումները։ Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրում հաջողության հասած գերտերությունները փորձում են զարգացնել այդ հաջողությունները նաև Հարավային Կովկասում։

Բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ մեր տարածաշրջանում կարող է քաղաքական նոր իրավիճակ ստեղծվել։ Ճիշտ հակառակը` հիշատակված գործընթացների հաջող ավարտի դեպքում մենք կրկին կունենանք այն, ինչ եղել է 5-6 տարի առաջ։ Հայ-ադրբեջանական հակամարտության տեսակետից սա պարզապես նշանակում է պատերազմի ակտիվ փուլի հավանական վերսկսմանը խոչընդոտող երկու կարևոր գործոններից մեկի` միջազգային ճնշման վերականգնում։ Երկրորդ գործոնը հայկական բանակի ուժն ու պատրաստվածությունն է։ Բարեբախտաբար, այն քիչ է կախված արտաքին ազդեցություններից։ Բայցևայնպես, անգամ հիշատակված նախկին իրավիճակի վերականգնումը Հայաստանի համար բավական հետաքրքիր հեռանկարներ է բացում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այս իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է ձգտել առավելագույնին` Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին տարածաշրջանում առաջարկելով այն, ինչին նրանք ձգտում են արդեն վաղուց` կայունություն և կանխատեսելիություն։

Հուսադրում է նաև այն հանգամանքը, որ նույն Ադրբեջանը, որը փորձում էր անցած երկու տարվա անհասկանալի և հեղհեղուկ իրավիճակից հնարավորինս քաղաքական դիվիդենտներ քաղել, չունի պատերազմ սկսելու բավարար ռեսուրսներ և ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն: Այս հարցում Բաքուն մշտապես նայել է Անկարայի ուղղությամբ: Բայց Թուրքիան ինքն է ներքաշված ներքին և արտաքին լուրջ հակամարտությունների մեջ և այս վիճակով չի կարող Ադրբեջանին պատերազմ սկսել-չսկսելու հրահանգ տալ, առավել ևս՝ օգնել նրան այդ պատերազմում: Եվ ուրեմն եկել է արդեն իսկ հիշատակված հեղհեղուկ իրավիճակից հայկական կողմի օգտվելու ժամանակը: Եթե Բաքուն մինչ օրս ահաբեկում է միջազգային հանրությանը նոր պատերազմի սպառնալիքով, ապա Երևանը կարող է դառնալ արդեն իսկ հիշատակված կայունության և տարածաշրջանի կանխատեսելի ապագայի երաշխավորը։ Եթե Ադրբեջանը պատերազմ է «վաճառում» արտաքին աշխարհին, ապա Հայաստանը կարող է խաղաղություն «վաճառել»։ Բայց խաղաղություն ոչ թե խոսքերով, այլ հստակ գործով։ Ոչ թե հայտարարություններով, այլ զենքի ուժով… Ծրագիրն հաջողությամբ ավարտելու համար պաշտոնական Երևանը պարզապես ստիպված է ոչնչացնել Ադրբեջանի պատերազմելու ցանկությունը։

Պետք է ասել, որ առաջարկվող տարբերակն իր մեջ ոչ մի նորություն չի պարունակում։ Այն ընդամենը կլինի փաստացի առկա իրավիճակի քաղաքական ամրագրում։ Հայկական բանակը մինչ օրս էլ կատարում էր այդ գործառույթը։ Բայց հայ զինվորի վստահ ծառայությունը մինչ օրս հանգստություն էր ներշնչում միայն հայկական երկու պետությունների քաղաքացիներին։ Կարևոր է, որպեսզի Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը հստակ տեսնեն և գիտակցեն հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի բոլոր նրբությունները։ Թերևս, միայն այդ դեպքում կարելի կլինի խոսել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության մասին։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0