00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռչնամսի արտադրության հարցում Հայաստանն ինքնաբավ երկիր չէ

Բաժանորդագրվել
Ուկրաինայից ներկրվող մոտ 20 տոննա հավի միսը Հայաստանն իր սահմաններից ներս չթողեց. սառեցված միսը չէր համապատասխանում սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Sputnik-ը փորձել է պարզել Հայաստան ներկրվող հավի մսի չափորոշիչները, երկրի արտադրական ծավալներն ու ինքնաբավության մակարդակը:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Հայաստանում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելեց երկրի սահմաններից ներս ընդունել 19480 կգ ուրաինական հավի միսը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը հայտնեց, որ հավի միսը, հանդիսանալով բարձր ռիսկայնության սննդամթերք, ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, ու հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն: Դա հիմք է հանդիսացել, որ տվյալ խմբաքանակի ներմուծումն արգելելվի:

«Հայաստան ներկրվող սննդամթերքը ենթարկվում է սահմանային պետական վերահսկողության: Այդտեղ հաշվարկվում է արտահանող երկրի ռիսկը, կոնկրետ արտադրող կազմակերպությունում ներդրված որակի կառավարման համակարգերը, նաև այլ ցուցանիշներ»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանը մերժել է 6 երկրից ներմուծվող սննդամթերք: Այդ երկրների շարքում են Իրանը, Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Ուկրաինան:

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՀավի միս
Куриное мясо - Sputnik Արմենիա
Հավի միս

«Թուրքիան Հայաստանի համար հանդիսանում է բարձր ռիսկայնության երկիր: Ներմուծվող սննդամթերքի 99 տոկոսը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որպեսզի վստահ լինենք, որ դրանք համապատասխանում են չափորոշիչներին»,-ասաց Վահե Դանիելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանն էլ խոսեց Հայաստանում հավի մսի արտադրական ծավալների և ինքնաբավության մասին:

«Մեր հաշվարկներով՝ 2015 թվականի համար ինքնաբավության մակարդակը որոշակի բարձրացել է. կազմում է 23.5 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ 2014 թվականին այն եղել է 20 տոկոս, 2013 թվականին՝ 19.8: 2015 թվականի տվյալներով՝ մեր արտադրության ծավալները կազմել են 9.5 հազար տոննա սպանդային քաշով: Ներմուծվում է 31.1 հազար տոննա հավի միս»,-ասաց Ծպնեցյանը:

Ինքնաբավության մակարդակի ցածր լինելը նա կապում է գազի գնի ու ներմուծվող կերի հետ: Դրա համար էլ տեղական հավի միսն արժե 950-1050 դրամ (1կգ), իսկ ներմուծվող բրոյլեր հավերինը՝ մոտ 650 դրամ:

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցԹռչնաֆաբրիկա
Թռչնաբուծարան - Sputnik Արմենիա
Թռչնաֆաբրիկա

«Կերերը ներկրվում են բարձր ինքնարժեքով: Ներմուծվող թռչնամսի մաքսային արժեքը բավականին ցածր է՝ մոտ 520 դրամ: Եթե հաշվարկում ենք նաև մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը, դառնում է մոտ 685 դրամ: Խնդիրը ոչ միայն կերն է, այլև՝ գազի ծախսը: ԵՏՄ այլ երկրներում ծախսվում է 35 դրամի գազ, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը 127 դրամ է»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ ավելացնել ցանքատարածությունները, որպեսզի ներկրելու փոխարեն գյուղատնտեսական պոտենցիալը բավարարի սեփական երկրում եգիպտացորեն աճեցնելու համար, Ծպնեցյանը պատասխանեց, որ այս պահին մենք գնում ենք նշյալ ուղիով, պարզապես դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Մասնագետների հետ զրույցում մի բան ակնհայտ դարձավ՝ հայաստանյան թռչնամիսն անհամեմատելի բարձր որակ ու համեմատաբար բարձր ինքնարժեք ունի:

Լրահոս
0