00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլախաղերի եկամուտների աճը խոսում է հանրության և իշխանության դեգրադացիայի մասին. Մարգարյան

© Photo : Unsplash / Michał Parzuchowski / Poker nightԽաղատուն
Խաղատուն - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Խաղատուն
Բաժանորդագրվել
Չնայած ՀՀ իշխանության հայտարարած խաղամոլության դեմ պայքարին` շահումով խաղերի ոլորտը շարունակում է նոր վերելքներ գրանցել։ Տնտեսագետը խոսել է ոլորտի զարգացման պատճառների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Բուքմեյքերական ընկերությունների շահույթների աճը վկայում է մեր հասարակության և առավել ևս իշխանության դեգրադացիայի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով ՀՀ–ում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների եկամուտների շեշտակի աճին։
Ըստ ՊԵԿ–ի` Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող 3 խոշոր ընկերությունների («Vivaro» ապրանքանիշը ներկայացնող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «TotoGaming»-ը ներկայացնող «Դիջիթեյն» ՍՊԸ, «Adjarabet»-ը ներկայացնող «Կաբարկո» ՍՊԸ) եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։ Եթե 2023թ–ի առաջին եռամսյակում բուքմեյքերական 3 ընկերությունները միասին 4 մլրդ 917 մլն դրամի հարկ էին վճարել պետբյուջե, ապա 2024-ի առաջին եռամսյակում` արդեն 8 մլրդ 724 մլն։
«Եթե իշխանությունն ի վիճակի չէ տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մշակելու, իրականացնելու, բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր ստեղծելու, իրական եկամուտների աղբյուրներ ստեղծելու, ինչ–որ տեղից պետք է եկամուտ ստեղծի՞։ Ի վերջո այս բիզնեսի հիմքում ոչ թե եկամտի ստեղծումն է, այլ եկամտի վերաբաշխումը А սուբյեկտից B սուբյեկտին։ Այնպես որ մոլախաղերի կազմակերպումից շահում են ոչ միայն կազմակերպիչները` բիզնեսը, այլև կառավարությունը»,– ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի գնահատմամբ` այս ոլորտի զարգացումը նաև վկայում է տնտեսության և հասարակության քրեականացման մասին։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, ոլորտը վերջին 5 տարիների ընթացքում զարգացել է բիզնեսի և օրենսդիրների որոշակի շրջանակի ստվերային գործարքների արդյունքում, նաև խորհրդարանում լոբբիստական ակնհայտ աշխատանքի շնորհիվ։
© Sputnik / Aram NersesyanԱտոմ Մարգարյան
Экономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Ատոմ Մարգարյան
«Ժամանակը կգա, և այս ամենը պետք է մեկ առ մեկ քննության առարկա դառնա, թե ինչու է այս ոլորտը ակնհայտ տրիումֆի մեջ, այն դեպքում, երբ տնտեսության ռեալ սեկտորը անկման մեջ է, աշխատատեղեր չեն ստեղծվում, եղածներն էլ դեգրադացվում կամ կրճատվում են»,– նշեց Մարգարյանը։
Տնտեսական խնդիրներից զատ, ոլորտի զարգացումը նաև սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծում, հասարակության զգալի հատվածի ու նրանց ընտանիքների համար անձնական ողբերգություն է դառնում։
«Ակնհայտ է, որ սա քաղաքականություն է։ Անկախ նրանից, թե ովքեր են այդ լծակների մոտ, օրենսդրական նախագծերի մշակմանը, օրենսդրական և վարչական կարգավորումներին, վերահսկողությանը առնչվող անձինք` օրենսդիր, իրավապահ, հակային համակարգերի պաշտոնյաները պետք է միջազգային փորձի ամենակոշտ միջոցները կիրառեն, որպեսզի այս ոլորտի ծավալներն ու աննախադեպ տարածումը կրճատվի։ Այլապես սա տնտեսության զարգացման ճանապարհ չէ, այլ դեգրադացիայի ու տնտեսական անկման հետագիծն է»,– ասաց Մարգարյանը։
Նշենք, որ ՊԵԿ–ի հրապարակած տվյալների համաձայն` «Vivaro» ապրանքանիշը ներկայացնող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023–ի հունվար–մարտ ամիսներին վճարել է 2 մլրդ 332 մլն դրամի հարկ, 2024-ի հունվար–մարտին` 3 մլրդ 606 մլն։ «TotoGaming»-ը՝ ի դեմս «Դիջիթեյն» ՍՊԸ-ի, նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել է 1 մլրդ 327 մլն դրամ, այս տարի` 2 մլրդ 719 մլն։ «Adjarabet»-ը ներկայացնող «Կաբարկո» ՍՊԸ-ն 2023-ի առաջին եռամսյակում վճարած 1 մլրդ 258 մլն դրամի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում 2 մլրդ 399 մլն դրամ է վճարել։
Լրահոս
0